ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Հայտնում ենք, որ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթեւան մնացած քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայտնում ենք, որ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթեւան մնացած քաղաքացիներին։
Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։
Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել մեզ հետեւյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ [email protected] էլ․հասցեով:
Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաեւ անօթեւան մնացած քաղաքացիների ժամանակավոր տեղավորման հարցում «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» եւ «SK Royal» հյուրանոցներում»։