Մեկուսացման պայմաններում առցանց առևտրի շրջանառությունը եռապատկվել է. Հակոբ Արշակյան (տեսանյութ)
Մեկուսացման պայմաններում առցանց առևտուր իրականացնողները կարողանում են իրենց գործունեությունը շարունակել: Սա դրական տեղաշարժ է: Այսօր նման կարծիք հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով այս օրերին առցանց առևտրի մասին:
«Մենք առցանց առևտրի տարբեր հարթակներից տվյալներ ենք ստանում, և կարելի է ասել, որ ամբողջ շրջանառությունը եռապատկվել է: Օնլայն դրամական միջոցների շրջանառությունը ևս բազմապատկվել է՝ տարբեր հարթակներում, տարբեր գնահատականներով: Կարծում եմ՝ սա հետագայում ՀՀ-ի տնտեսության վրա և՛ թափանցիկության և՛ հարմարավետության առումով դրական արդյուք կցուցաբերի»,-ասաց նա:
Արշակյանը խոսեց նաև խոցելի խմբի թոշակառուների թոշակները առաքելու մասին, և նշեց, որ այդ գործընթացն արդեն ավարտին է մոտենում: Ընդհանուր 215 հազար թոշակառուների թոշակներն առաքվել են իրենց բնակարաններ, խոցելի խմբի նպաստները և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի գումարները ևս առաքվել են:
«Թոշակառուներից 96 տոկոսի թոշակներն արդեն առաքված են հասցեատերերին, իսկ նպաստներից՝ 70 տոկոսը: Առաջիկա օրերին այս գործընթացը ավարտին կհասցվի»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց ոստիկաններին այս ընթացքում օգնություն ցուցաբերելու համար:
Նա ներկայացրեց, որ առաքման մասով՝ խնդիրներ են առաջացել կապված ավիաընկերությունների չվերթների չեղարկումների և սահմանափակումների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում