Apple-ը սկսել է պաշտպանական դիմակներ արտադրել բուժաշխատողների համար. Թիմ Քուկ
Apple ընկերությունը սկսել է զբաղվել բուժաշխատողների համար բժշկական դիմակների դիզայնով եւ արտադրությամբ, երեկ Twitter-ում հրապարակված տեսանյութում հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը:
Նրա խոսքով՝ ընկերությունը մտադիր է արտադրել շաբաթական 1 մլն դիմակ:
«Մենք ամբողջ ընկերությամբ ջանքեր ենք ձեռնարկել, հավաքել մշակողների, ինժեներների, գործարքների եւ փաթեթների հարցերով թիմ, ինչպես նաեւ մեր մատակարարներին՝ բուժաշխատողների համար պաշտպանական դինակների նախագծման եւ արտադրության համար»,- նշել է ընկերության ղեկավարը:
Նրա խոսքով՝ դիմակների առաջին խմբաքանակը ուղարկվել է Սանտա Կլարայի Կայզեր հիվանդանոց եւ ստացել է տեղի բժիշկների հավանությունը: