Այսօր՝ 06 դեկտեմբերի 2020թ., 00:00
Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը. Տիգրան Աբրահամյան Բոնդի մասին պատմող ֆիլմից Շոն Քոներիի ատրճանակը վաճառվել է քառորդ միլիոն դոլարով Այսօրվա դրությամբ Հադրութի տարածքում հրաձգություն է տեղի ունենում. Վահե Էնֆիաջյան Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ․ Արմեն Չարչյան Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր. պետք է մաքրել այդ դաշտը. Վազգեն Մանուկյան Մինչեւ երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը հրաժարական տա եւ հեռանա. Իշխան Սաղաթելյան Փաշինյանին ոչ միայն իրավապահ ուժերը, այլեւ պետական համակարգը չի ենթարկվում. Արթուր Վանեցյան Երթ դեպի կառավարական առանձնատներ. Փաշինյանին վերջնաժամկետ կներկայացնեն (տեսանյութ) Հիմա նույնիսկ Հայաստանի գոյությունն է վտանգի առջեւ. Վազգեն Մանուկյան Բան ու գործ չունեմ պիտի մեղայական լայվ նայեմ. Աննա Կոստանյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին ոստիկանական համազգեստներ են բաժանում Բոլոր քաղաքական ուժերից ու ունակ անհատներից պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն. Ծառուկյանի ուղերձը Եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի ելքը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով.Ի. Սաղաթելյան Մեզ հաջողվել է գտնել աննախադեպ բանաձեւ՝ Վազգեն Մանուկյանը և իր թիմը չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին. Վանեցյան ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Չեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել «Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի անդրադարձը «Հայրենիքի փրկության շարժումը» համազգային հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում (ուղիղ) Այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը. Գորիսը եւս պահանջում է վարչապետի հրաժարականը Հույս ունեմ՝ Փաշինյանը և Վազգեն Մանուկյանը ամեն ջանք կգործադրեն քաղաքացիական պատերազմից խուսափելու համար․ Տեր-Պետրոսյան Վտանգված է Սյունիքը. Սիսիանի համայնքապետն ու ավագանու անդամները միացել են վարչապետի հրաժարականի կոչին Մեղրիի համայնքապետարանը եւս միացել է վարչապետի հրաժարականի կոչին Սյունիքի մարզի գյուղապետներն ու ավագանիները նույնպես միանում են վարչապետի հրաժարականի պահանջին Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ նա երկիրը հասցրեց այս վիճակին Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից․ Փաշինյանի կեցավայրը պաշտպանող զորախումբը հետ է կանչվել «Նիկոլ, դավաճան». Կոտայքցիները երթով շարժվում են Ազատության հրապարակ (տեսանյութ) Կապանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը Էս բան չունե՞ք ասելու, հրամանատարներ, գեներալներ. Փաշինյանի այսօրվա խոսքերից հետո պետք է խոսել. Նաիրա Զոհրաբյան Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը. Արտակ Զաքարյան Ողջ մնացած տղաներն օրեր առաջ կարողացել են զանգահարել Արցախի 911․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Փաշինյանի ուղիղ եթերի տակ նրան ոգեւորում էին ադրբեջանցիները (լուսանկարներ) Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. Նա իր շուրջ կոնսոլիդացիա է ստեղծում Մանրամասներ ՍԴ նախագահի հետ հանդիպումից Ութ կիլոմետր հետ ենք եկել. GPS-ով սահմանազատված Կոռնիձորի միակ ճանապարհի երեք կողմում ադրբեջանցիներ են Օրվա հանդիպումների անոնս Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը. Արփինե Հովհաննիսյան Քոչարյանը կարևորեց խաղաղ և անվտանգ իշխանափոխությունը Վարդան Օսկանյան. Պարզագույնի օրենք Նախագահ Քոչարյանի երեկվա ելույթից հետո, սաղ գիշեր քունը չի տարել. Տղերքի տարած դեղերն էլ չեն օգնում Կարո՞ղ է այս մեկին էլ List.am-ից են պաշտոնի բերել. Փորձագետը՝ ԱԳ նորանշանակ նախարարի մասին Քնում ենք ահն ու վախը սրտներումս». Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ադրբեջանցիների են նկատել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ամբողջությամբ (Տեսանյութ) Գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ. Ռոբերտ Քոչարյան Պաշտոնից ազատված ԱԱԾ ղեկավարը մինչև վերջ մնացել է Արայիկ Հարությունյանի մոտ և ինչ–որ մեկին ամեն օր զեկուցել. Քոչարյան Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր թեստը դրական. Ռոբերտ Քոչարյան Նիկոլին այդ դիակները պետք չէին Ինձ համար անհասկանալի է՝ ինչպես հակառակորդը հայտնվեց Շուշիի մոտակայքում. Ռոբերտ Քոչարյան Արայիկ Հարությունյանն ասել էր՝ չեմ կարա սա անեմ, եթե հանդիպեմ, ինձ կուտեն. Ռոբերտ Քոչարյան Մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել այս պատերազմում. Ռոբերտ Քոչարյան Հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը ջախջախվել են Նիկոլի մեղքով Իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմն անխուսափելի դառնա. Ռոբերտ Քոչարյան ԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. Mediaport Ով է փրկել Ջալալ Հարությունյանին Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել է ՆԱՏՕ–ին դիմելու սցենարը. ուշագրավ մանրամասներ գաղտնի ծրագրից Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյանի համար Կառավարության շենք դեղեր տարած երիտասարդներին (տեսանյութ) Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները մեծագույն սխրանք են գործել Մեզ հրամցվեց հերթական «թղթե շերեփը». անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք». Գեւորգ Դանիելյան Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը Վարչապետի աշխատակազմը մրցույթ է հայտարարել՝ 256 000 դրամ աշխատավարձով․ հարցերից մեկը շաբաթվա օրերը դասավորելու մասին է Փաշինյանի պատգամավորներից շատերի ուսերի վրա գրիժա ա, գլուխ չի. Աշոտ Մինասյան Վազգեն Մանուկյանը ճգնաժամային իրավիճակներում կառավարելու, բանակցելու մեծ փորձ ունի, ինչը կարեւոր է Մոսկվան Ղարաբաղում Թուրքիայի համար «կարմիր գծեր» է գծել. ռուս փորձագետ Արշակ Սադոյանը գոռգոռացել է Փաշինյանի վրա, Գագիկ Գինոսյանն առաջարկել է մասնակցել Բաքվի զորահանդեսին Որտեղի՞ց այսքան ոստիկան հայտնվեց մեր երկրում, ո՞ւր էին նրանք 2018-ի դեպքերի ժամանակ Պուտինի խոսքերը իշխանականներին մտահոգել է Մեզ այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր եւ մահապարտների կառավարություն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը 42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկի ղեկավարն ու Փաշինյանը տարբեր բաներ են ասում Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկացել և որքանով Նիկոլ դու սովորական վախկոտ ես. դու ոչ թե երկիր, այլ գյուղ անգամ չես կարող ղեկավարել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն այսօր 22:10՝ 5-ի եթերում Մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի փոխմարզպետ Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը փախնում հրամանատարով հանդերձ. Աշոտ Մինասյան Քո հրճվանքը երկար չի տեւելու. Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Փաշինյանին Նամիբիայի ընտրություններում հաղթել է Ադոլֆ Հիտլերը Չեմ կարող հաշտվել այս իրողության հետ. Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյան, քո թույլտվությամբ, ադրբեջանցիները մեր խանութներում մեզ հետ, մեր կողքին առևտուր են անում. Աբրահամյան
Հարցում

Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան

 Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ ո՞ւմ մտքով կանցներ, որ մի ակնթարթում պարզվելու է, որ ժողվարչապետի ռեժիմը և Տաթևիկ Ռևազյանն ուղղակի ոչնչացրել են հայկական քաղավիացիան: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակը ձնծաղիկն է այն սողացող աղետի, որի մասին երկու տարի է` խոսվում է: Ճգնաժամի մասին չէ, աղետի: Ճգնաժամն այն ժամանակ էր, երբ պաթոլոգիկ ստախոսների խմբակը՝ վուլգար պոպուլիստի առաջնորդությամբ, Բաբկենենց հարևան պողոսներից ու ջոնիբռջոնիներից կազմված ամբոխով՝ սորոսական ցանցի մեդիա և քաղտեխնոլոգիական աջակցությամբ, իշխանություն էր զավթում:

Ավաղ, մեր ժողովուրդը հավատաց, որ դա էր իր խնդիրների լուծման լավագույն տարբերակը, և որ իշխանությունը զավթող ամբարտավաններն իրենց մղումներում ազնիվ են: Մեր ժողովուրդը խաբվեց այնպես, ինչպես 17-ամյա աղջկան են խաբում` ստիպելով սիրել ականջներով: Այդ հետո պետք է կյանքը ցույց տար, որ խոսքերից բացի կա նաև գործի անհրաժեշտություն, իսկ բոլոր ժամանակների ստախոսներն ունեն մի մեծ ընդհանրություն. գործ անելուց աչքի չեն ընկնում, գործ անելու հարցում բարդույթավորված են և ձախողում են իրենց վստահված ամեն բան:

Դա էր ճգնաժամը, իսկ աղետի նախերգանքը հիմա է, վաղը կարող է վրա հասնել իսկական աղետը: Չէ որ պատահեց այնպես, որ մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան: Իսկ հիշու՞մ եք չէ՝ ինչպես էին զանգվածներին ստիպում հպարտորեն ծափ տալ տոմսավաճառից Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար դարձած Ռևազյանին, ինչպես էին նրան ներկայացնում՝ որպես անկախ Հայաստանի պատմության թիվ մեկ մեգակադր և ռեֆորմատոր, իսկ այդ նույն ժամանակ փորձագետներն ու ոլորտի մասնագետները բարձաձայնում էին, որ աղջիկն ավիրում է քաղավիացիան, բայց նրանց լսող չկար, համընդհանուր ծափերի մեջ լսելի չէր ոլորտի մոտալուտ աղետի մասին խոսացողների ձայները:

Իսկ կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու պարզվի, որ երկրում ցորեն չկա ընդհանրապես, պարզվի, որ երկրում բենզին չկա ընդհանրապես, պարզվի, որ բանկոմատները փող չեն տալիս ընդհանրապես, պարզվի, որ Արցախն Ադրբեջանի կազմ են մտցրել ու կան դրա փաստաթղթերը, պարզվի, որ սրանք մեր պետությունը հանձնել են: Կասեք` խուճապ եմ տարածում: Կասեք` ապոկալիպսիս եմ ներկայացնում: Ոչ, քավ լիցի, նման նպատակ ու ցանկություն չկա: Բայց եկեք անկեղծ լինենք. բացի քաղավիացիայում տիրող խայտառակ վիճակի մասին խոսացող փոքրաթիվ և անուշադրության մատնված մասնագետներից, ու՞մ մտքով կանցներ, որ մի ակնթարթում պարզվելու է, որ ժողվարչապետի ռեժիմը և մասնավորապես` փիառի տեսանկյունից սրբադասված Տաթևիկ Ռևազյանը ուղղակի ոչնչացրել են հայկական քաղավիացիան:

Հիմա բոլորս արդեն պարտավոր ենք ինչ-որ կերպ պատրաստվել սողացող աղետին: Գոնե հոգեբանորեն պատրաստվել, համակերպվել ու խաղաղվել է պետք, որ պետք եղած ժամանակ ձգենք գոտիներս ու բոլորի, կրկնում եմ` բոլորի, այդ թվում նաև երկրի կառավարումը ձախողած այս խմբակի ջանքերով փորձենք աղետը հնարավորինս փոքր կորուստներով վերապրել: Գոնե հոգեբանորեն պետք է պատրաստվել, որ պատմությանը չենք կարողանալու խաբել, որովհետև չի եղել մի վուլգար պոպուլիստ, որը երկիրը աղետի չի հասցրել՝ Հիտլեր, Մուսոլինի, Գամսախուրդիա, Էլչիբեյ, Սաակաշվիլի, Պորոշենկո...

Սրանց բոլորին միավորում է մեկ բան՝ շիզոֆրենիայի և վուլգարության հասնող պոպուլիզմը, տեղի և անտեղի ստելն ու մարդկանց անիմաստ և սին հույսերով կերակրելը: Արդյունքում` սրանք իրենց երկրներին աղետի են հասցրել ու դժբախտացրել իրենց ժողովուրդներին: Ցավալի է, բայց փաստ. մեր ժողվարչապետը սրանց դասարանից է ու չի արգելակելու, եթե հասարակության առաջնորդող ուժերն ու մեր ժողովուրդն իենց մեջ իմաստություն և ինստիտուցիոնալ ուժ չգտնեն` «ռուչնոյ տոռմուզով» անդունդը գլորվող մեքենան կանգանցնելու համար:

Հ.Գ. Հիմա մեղավորներ գտնելու ժամանակը չէ, պատմության դատաստանից մեղավորները չեն փրկվելու: Հիմա, եթե հնարավոր է` աղետից խուսափելու ժամանակն է: Եթե ոչ` գոնե թե փոքր կորուստներով աղետը վերապրելու մասին մտածելու ժամանակն է»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan