Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով
Այս թեմայով
- Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. Այդպես է եղել միշտ. Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
- Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել
- «Սիրելի ամուսնուս համար տոլմա եմ պատրաստել». ինչ անակնկալ էր սպասվում Գարիկ Մարտիրոսյանին ծննդյան օրը
- «Բոլոր հայերը եղբայրներ են»․ Ժաննա Լեւինան խորհրդով օգնել է հետեւորդին
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ում հաճախ է արխիվային լուսանկարներ տեղադրում։ Հատկապես վերջին լուսանկարը շատ է դուր եկել երկրպագուներին։ Զարմանալի չէ։ Թիմի դարաշրջանի լուսանկարը՝ ՈՒՀԱ «Նոր հայեր»:
«1999թ.։ Իմ ամենամեծ խնդիրները. ինչպես կարելի է զվարճալի կատակներ հորինել ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի համար եւ որտեղից վերցնել գերհզոր ֆիքսացիայի գել մազերի համար: Ոսկե ժամանակներ»,- այսպես է մակագրել նա լուսանկարը։
Հետեւորդները գրել են, որ լավ են հիշում այդ ոսկե ժամանակները։
«Ես մինչ օրս ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի ելույթների ձայնագրությամբ տեսաերիզներ (շատերը նույնիսկ այդ բառը չգիտեն) ունեմ»։ «Ձեր գալոով ՈՒՀԱ-ն նոր մակարդակի դարձավ։ Ուրախ եմ, որ այդ ժամանակն ապրել եմ»...