Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00
Մանե Գևորգյանի տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում. Իվետա Տոնոյան Փաշինյանի խոսնակը Ծառուկյանին ակնարկել է, որ կարող է բռնագանձվել նաեւ նրա գույքը Ամեն ինչ կարելի է վերագրել մթնոլորտին Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյան (Տեսանյութ) Պատերազմի ողջ բեռը այս իշխանությունները թողել են ժողովրդի վրա Մինչև 10 մլն դրամի հուշանվեր․ ինչ գնումներ է պլանավորել քաղաքապետարանը Իսպանիան հուլիսի 1-ից կսկսի բացել սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար Կարանտինին չեն դիմացել. 18 տարվա ամուսնությունից հետո Ջուլիա Ռոբերտսը բաժանվում է ամուսնուց Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՊԵԿ նախագահի տեղակալին Փաշինյանը խեղաթյուրում է իրականութունը Արտակ Զաքարյանը հարց է ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին Լավ կլինի Արսեն Թորոսյանը նվազեցնի իր քաղաքական ցինիկ ակտիվությունը Փաշինյանը մտածում է պարետային ժամ մտցնելու եւ նոր արգելքներ հաստատելու մասին Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Օրակարգում մեկ հարց է Սյունիքի ոստիկանապետն իմ կուրսեցին է եղել. նրա պաշտոնավարումը օրենքի տառին համապատասխան է. Ոստիկանապետ Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին Եղել են որոշ դրվագներ, որ հերքվել են. Տիգրան Կարապետյանը՝ Ապրիլյան պատերազմի միֆերի մասին (տեսանյութ) Գագիկ Շամշյանն ապաքինվել է կորոնավիրուսից. թեստի արդյունքը բացասական է ՀՀ Պետական ​​անվտանգության գլխավոր վարչությունում կրճատումներ են իրականացվում. ՀՀ ոստիկանապետ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ Քոչարյանին կալանքի տակ պահելը նման է Պելեին պահեստային թողնելուն՝ երբ պարտվում ես 10:0 հաշվով.Սարգիս Ավետսիյան (տեսանյութ) Եթե դեմքը կա, դա անձնական տվյալների հրապարակում չէ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն» Ռոնալդուն 1 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստն է Պուտինը քաղաքական վարկանիշի հարցն է դրել Քոչարյանի համար.Խոսրով Հարությունյան (տեսանյութ) Առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն. ԱՆ խոսնակ Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հրապարակել այս անգամ՝ անչափահասի Մի՞թե Առաջին նախագահից խորհուրդ հարցնելու մեջ վատ բան կա Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը կորոնավիրուսի քանի դեպք է հրապարակվելու. Մարուքյան (տեսանյութ) Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում համախմբվել Նիկոլ Փաշինյանի շուրջ Պետությունը քեզ համար արժեք չէ․ Պարույր Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ոստիկանության մոտ 100 ծառայող վարակվել է կորոնավիրուսով. Ոստիկանապետ (տեսանյութ) «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան չվերթը Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ «Մեր սահմաններով Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը չի ֆիքսվել». ԱԱԾ ղեկավար Գանձախույզները շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները Միջազգային չվերթների համար Վրաստանի օդային տարածքը կբացվի հուլիսից Վարկեթիլիում բնակելի շենքերից մեկում կենտրոնացված է ոստիկանությունը Ճապոնիայում շոգերն ընկնելուն պես կոչ են անում փողոցում դիմակ չկրել, իսկ Հայաստանում անդիմակ մարդուն ծեփում են ասֆալտին Որոշ մարդիկ իրենց գեների պատճառով կարող են ավելի խոցելի լինել Covid-19-ի հանդեպ Աշխարհի ամենաերկար եղունգներով կինը պատմել է դրանց կորստի մասին «Պորտուն» ծանր պարտություն կրեց Ադրբեջան ռազմական մատակարարումների համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել Տղամարդը 40 տարի միեւնույն թվերով վիճակախաղ է խաղացել եւ հարստացել Խոշտանգում՝ վարչապետի բարձր հովանու ներքո (տեսանյութ) Փորձագետը՝ սմարթֆոնը գաղտնալսելու հնարքների մասին Դավիթ Անանյանը նախընտրել է հեռանալ, քան հեռացնել պրոֆեսիոնալ կադրին «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը Դժգոհություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը Թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար Քաղաքացու հարցերը վարչապետին Անթաքույց տգիտության մասին Այն, ինչ կատարվում է Հայաստանում, դա մեր ներքին խնդիրն է Կարող ա վարչապետի էջի վրա ռեփորթ անենք Անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը Անդրանիկ Քոչարյանը հաստատեց, որ «5-րդ ալիքն» Արցախում արգելափակվել է (Տեսանյութ) Ովքեր են Երեւանի ավագանու անդամներից ամենաշատ բացակայել նիստերից Մասնագետները նոր սերնդի ունիվերսալ հակաբիոտիկ են փորձարկում Ինիեստան ներկայացրել է իդեալական ֆուտբոլիստի կերպարը՝ ներառելով Մեսսիին, Չավիին, Ռոնալդուին և Ռամոսին Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի դեմ գործ է հարուցվել Թրամփի և Բայդենի շտաբների վրա հաքերային հարձակման փորձեր են եղել «Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան ՀՀ-ում ախտահանող նյութերի դեֆիցիտ կա Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում ԱՄՆ պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն ներկայացնում է պատճառները Առաջատարը դեռ «Արարատ Արմենիան» է Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը «ԱԱԾ աշխատակիցների» հարսանեկան անակնկալ պարը վարչապետի ֆեյսբուքյան էջում Փաշինյան. «Քաղաքացին պետք է պահանջի, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ» Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ազատել իրանցի բոլոր պատանդներին Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» Կորոնավիրուսից մահացած պացիենտներից ամենատարեցը եղել է 78, երիտասարդը՝ 33 տարեկան Ամենատարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի. վարչապետ Իշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Բնականոն աշխատանքը խաթարված է. «քիչ անալի էր, խանձրահամն էլ վրա տվեց»
Հարցում

Համավարակով պայմանավորված՝ Դատախազությունը կմիջնորդի վերանայել 20 կալանավորի խափանման միջոցը

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման եւ դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել եւ առանձնացվել են նախաքննության եւ դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր եւ/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման եւ դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել եւ առանձնացվել են նախաքննության եւ դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր եւ/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք:

Ուսումնասիրության նպատակն է՝ ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, դիտարկելու այս կատեգորիայի անձանց նկատմամբ այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները, հիմքերը եւ իրավական մեխանիզմները՝ գնահատելով, իհարկե, այլ խափանման միջոցների կիրառման դեպքում նրանց կողմից պատշաճ վարքագծի դրսեւորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու ռիսկերը, կանխատեսելիությունը:

Հաշվի առնելով, որ ըստ ուսումնասիրությունների, վարակման եւ հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու եւ այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ:

Ընդհանուր առմամբ, նախնական քննարկումների արդյունքում առաջիկայում նմանատիպ միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող եւ բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաեւ այլ ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վերաբերյալ:

Հարկ ենք համարում, տեղեկացնել, որ միջնորդությունների քննարկման շրջանակներում դատախազների կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ազատության մեջ գտնվելու պայմանների խախտման, հատկապես պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու ռիսկերի համակողմանի գնահատմանը, դրա արդյունքում միայն համապատասխան դիրքորոշման արտահայտմանը:

Միաժամանակ, ազատության մեջ հայտնվող անձանց տվյալները կփոխանցվեն նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներ՝ ինչպես վերջիններիս կողմից պատշաճ վարքագծի, այնպես էլ պարետի կողմից սահմանված ինքնամեկուսանալու պարտադիր պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով:

Արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների շրջանակներում ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալների պարագայում քրեակատարողական հիմնարկների կողմից համապատասխան գործընթաց սկսելու դեպքում իր իրավասությունների շրջանակում ՀՀ դատախազության կողմից կդիտարկվի իրադրության բացառիկությունից եւ դատապարտյալների լավագույն շահից, առողջական անվտանգությունից բխող դիրքորոշում արտահայտելու հնարավորությունը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները»։

website by Sargssyan