Հնդկաստանում նորածին երկվորյակներին կորոնավիրուսի պատվին են անվանակոչել. Hindustantime

Այս թեմայով
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
- Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
- Գերմանիան կմեղմացնի անվճարունակության կանոնները՝ համավարակի ընթացքում սնանկության ալիքից խուսափելու համար
Հնդկական Չհատիսգարհ նահանագում բնակվող ամուսիններն իրենց երկվորյակ նորածիններին նոր տեսակի կորոնավիրուսի պատվին են անվանակոչել, գրում է Hindustantime հրատարակությունը։
Երեխաները լույս աշխարհ են եկել մարտի 27-ին՝ կարանտինային ռեժիմի ժամանակ։ Ծնողները նորածիններից մեկին Կովիդ (Covid) են անվանել, մյուսին՝ Կորոնա (Corona)։
«Այո, վարակը վտանգավոր է, սակայն դրա բռնկումը մարդկանց ստիպել է ախտահանման և հիգիենայի վրա կենտրոնանալ և մի շարք այլ ուրիշ օգտակար սովորություններ ձեռք բերել: Սա ենք մտածում այս անունների վերաբերյալ»,- նշել է նորածինների 27-ամյա մայրը՝ Փրիթի Վերման։
Միևնույն ժամանակ ամուսինները չեն բացառել, որ ապագայում հնարավոր է՝ փոխեն երեխաների անունները։