Ադրբեջանում կհետեւեն քաղաքացիների ցանկացած տեղաշարժին
Ադրբեջանում ոստիկանությունը շուտով հնարավորություն կունենա հետեւել քաղաքացիների ցանկացած տեղաշարժին, հաղորդում է contact.az-ը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ հասարակական անվտանգության վարչության պետի տեղակալ, գնդապետ Ազիզ Բաղիշեւը:
Այդպիսով, կարանտինի շրջանում տնից դուրս գալուց առաջ քաղաքացիները ստիպված կլինեն զանգել կամ հաղորդագրություն գրել սահմանված հեռախոսահամարին եւ հայտնել՝ ուր են գնում եւ ինչու: «Կանգնեցնելով մարդուն՝ ոստիկանությունը կստուգի, թե արդյոք նրան թույլատրված է տնից դուրս գալ, թե՝ ոչ»,- ասել է նա:
Քաղաքացին պետք է հայտնի նույնիսկ դեղատուն կամ խանութ գնալու մասին: