Առողջապահական համակարգի նման ծավալում եղել է միայն 90–ականների պատերազմի ժամանակ. Թորոսյան
Նման հսկայական եւ միաժամանակյա ծավալում առողջապահական համակարգի կամ ենթահամակարգի, գուցե եղել է պատերազմական դրության ժամանակ՝ 90–ականներին, դրանից հետո երբեք չի եղել նման ծավալում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական համակարոգում իրականացվող աշխատանքներին։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է առողջապահության ոլորտում օպտիմալացման ենթարկված բուժհաստատությունները կրկին շահագործելու եւ այդ կառույցերի բուժանձնակազմին կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկելլու հարցը, նախարարը պխատասխանեց. «Փորձում ենք մոբիլիզացնել այնպիսի բժշկական կենտրոններ, որոնք էական բեռ չէին կրում նախկինում, ենթակա էին օպտիմալացման, բայց հիմա նոր իրավիճակով պայմնավորված չեն օպտիմալացվելու, հակառակը վերազինվում եւ կադրերով հագեցվում են։ Իհարկե կան նաեւ այլ բժշկական կենտրոններ, որոնք հնարավոր կլիներ մոբիլիզացնել, բայց նրանց ֆիզիկզկան, կադրային եւ բժշկական կադրերով հագեցվածությունը մեզ հուշում էր, որ դա հնարավոր կլինի անել 1 կամ 2 տարում, ինչն այս պահին մեզ համար ընդունելի չէ եւ մենք վերցրել ենք այնպիսի բժշկական կենբտրոններ, որտեղ հնարավոր է ամբողջական գործարկում օրինակ 1–2 շաբաթում»։