Brent տեսակի նավթի գինն աճել է գրեթե 6 տոկոսով
Հինգշաբթի՝ ապրիլի 2-ին, Brent եւ WTI տեսակների նավթի համաշխարհային գները սակարկությունների ընթացքում աճում են 5 տոկոսի սահմաններում: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը աճել է 4,73 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 21,27 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսյան մատակարարումներով աճել են 5,86 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 26,19 դոլարի: