Կորոնավիրուսի տարածումը դանդաղում է տաք կլիմա ունեցող երկրներում․ հույն գիտնականներ
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Հունաստանի Թեսալիայի համալսարանի գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը դանդաղում է տաք կլիմա ունեցող երկրներում։ Այս մասին հայտնում է «Կատիմերինի» պարբերականը։
Ըստ վերջիններիս հետազոտությունների, առավել շատ նոր վարակակիրներ կան այն երկրներում, որտեղ ներկայումս օդի ջերմաստիճանը 0- +18 աստիճան է։ Նրանք կարծում են, որ վիրուսն իր կենսունակությունը կորցնում է օդի բարձր ջերմաստիճանների պայմաններում։ Բացի այդ, վիրուսի տարածումը մեծապես կապված է նաեւ հակակորոնավիրուսային պայքարից։