Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար տասնյակ բժիշկներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից գործուղվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանցանոց
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների:
Ինչպես տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են`
Բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան Վարդանյանը, Սամվել Միրիբյանը,
Սրտաբան Նոնա Ասատրյանը,
Հոգեբան Արթուր Եղիազարյանը,
Բուժքույրեր վերակենդանացման բաժանմունքից` Աննա Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը:
«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում`
Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը,
Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ Տիգրան Բաբասյանը
Ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը,
Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը: