Պոլսո Հայոց պատրիարքը գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած «Իմ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով դրամահավաքին: Այս մասին գրում է superhaber.tv կայքը:
Պոլսո Հայոց պատրիարքն ու մի շարք այլ հայ հոգևորականներ միացել են Էրդողանի կազմակերպած արշավին և 100 000 թուրքական լիրա (752 000 դրամ) գումար նվիրաբերել: Նրանք իրենց աշխատավարձերը փոխանցել են դրամահավաքի հաշվեհամարին:
Ինչպես ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր 7 ամսվա աշխատավարձը նվիրաբերել է կորոնավիրուսից տուժած քաղաքացիների օգնությանը: Թուրքիայի նախագահը, այսպիսով, մարտի 30-ին մեկնարկել է Ազգային համերաշխության նախաձեռնությունը: Թուրք առաջնորդի նախաձեռնությանը միացել են կառավարության անդամներն ու օրենսդիրները, որոնք նվիրաբերել են շուրջ 5,2 միլիոն թուրքական լիրա (791 000 դոլար):