ԱԺ-ն չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունները. «Իմ քայլի» ձայները չհերիքեցին
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը:
Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ԲՀԿ-ի իրենց գործընկերներին միանալ իրենց եւ չմասնակցել քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» պատգամավորները դահլիճում 65 հոգուց քիչ են, հետեւաբար օրենքը չի ընդունվի:
«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Կորոնավիրուսի տարածման արագությունը չափազանց մեծ է եւ պահանջում է արագ քայլեր»,-ասաց նա:
Փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր եւ այն չընդունվեց:
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չքվեարկեցին: