Թուրք-իրանական սահմանին գազատարի պայթյուն է տեղի ունեցել
Մարտի 31-ի առավոտյան՝ Թուրքիայի ժամանակով ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով՝ 07:00-ին), թուրք-իրանական սահմանին Իրանի տարածքով Էրզրում գնացող գազատարը պայթել է: Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Պայթյունից հետո առաջացած խոշոր հրդեհը նկատելի է եղել հարևան գյուղերում, բնակիչները խուճապի են մատնվել: Հրշեջներին ու քաղաքացիական պաշտպանության և անվտանգության ուժերին հաջողվել է փակել գազի հոսքը: Գազի հոսքը կանգնեցնելուց հետո միայն հաջողվել է մարել հրդեհը:
Դեպքի պատճառները պարզվում են: