Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Նոր կորոնավիրուսը չի փոխանցվում օդով, այն փոխանցվում է միայն այսպես կոչված կաթիլային ճանապարհով: Այս մասին պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, փոխանցում է sib.fm-ը:
Ըստ կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության՝ վարակումը տեղի է ունենում մարդու օրգանիզմ փոքր կաթիլների թափանցման ճանապարհով, որոնք արտադրվում են հիվանդ մարդու փռշտոցի կամ հազի հետեւանքով: Վարակումը տեղի է ունենում, երբ «վարակակիրը» եւ «զոհը» գտնվում են իրարից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հեռավորություն պահպանել:
Փորձագետների խոսքով՝ կաթիլները, որոնք պարունակում է կորոնավիրուսը, շատ ծանր են եւ երկար չեն մնում օդում եւ մակերեսների վրա: Այդ պատճառով, եթե անցնեք այն վայրով, որտեղով անցել է հիվանդ մարդը, վարակվելու շանսը գրեթե զրոյական է:
ԱՀԿ-ն հիշեցնում է, որ պետք է պահպանել հեռավորությունը: Բացի այդ, չի կարելի դիպչել մակերեսներին, պետք է որքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերն ու ախտահանել դրանք սպիրտ պարունակող միջոցներով: