Նիդերլանդների Սինգեր Լարեն թանգարանից գողացել են Վինսենթ վան Գոգի նկարը. Independent
Նիդերլանդների Սինգեր Լարեն թանգարանից գողացել են անվանի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը, հայտնում են թանգարանի պատասխանատուները:
Գողերը ներխուժել են թանգարան կիրակի երեկոյան 3։15-ի սահմաններում և գողացել 1884-ի գարնանը Նուենենի պարտեզում արված նկարը՝ «Գարնանային պարտեզ» խորագրով: Նկարը Գրինինգերի թանգարանից փոխանցվել էր Սինգեր Լարենի թանգարանին: Այլ նմուշներ չեն գողացել։
Հաստատությունում տեղակայված է ամերիկյան զույգի՝ Ուիլյամ և Աննա Սինգերների հավաքածուն։ Հաստատության տնօրինությունը զայրացած ու ցնցված է այս դեպքի կապակցությամբ: «Մենք շատ ցնցված ենք այս լուրից: Այժմ ոչինչ ասել չենք կարող, քանի որ ներկայումս հետաքնությունն ընթացքի մեջ Է»,֊ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Էվերտ վան Օսը։