ԱԺ հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ լրատվական ծառայությունից:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի hամաձայն ՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում: Զեկուցող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյան։
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի գործող նախագահն է Արթուր Ջավադյանը: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը: