Պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին Կառավարության մի շարք սկանդալային օրենսդրական նախաձեռնությունների
Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում արագացված ռեժիմով մի շարք օրենսդրական նախաձեռնությունների առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքներում Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխություններին:
Դրանց թվում են՝
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 57, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1),
«Բժշկական օգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 66, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 2),
«Բաժնետիրական միությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 87, միաձայն):