Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայ տատիկն ու Կոմիտասի ազդեցությունը
Լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է 87 տարեկանում:
Լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները լեհեր են, ուկրաինացիներ, գերմանացիներ եւ հայեր: Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստան իր այցելության ժամանակ հայտարարել էր, որ ուրախ է տուն վերադառնալու համար: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ Գրեմմի մրցանակ է ստացել: Մեծ թվով այլ պարգեւների դափնեկիր է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով 2013 թվականի նոյեմբերին հոբելյանի առիթով Քշիշտոֆ Պենդերեցկին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
2018 թվականին աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոներ եւ համերգներ: Ականավոր լեհ կոմպոզիտորի հոբելյանի տոնակատարությունը փետրվարին սկսվել է նաեւ Հայաստանում, որտեղ Պենդերեցկու ստեղծագործությունները կատարվել են Հայաստանում Պենդերեցկու օրերի ժամանակ, շատերը՝ Հայաստանում առաջին անգամ: Համերգային սեզոնն իր ներկայությամբ պատվել էր անձամբ կոմպոզիտորը: Նա այդ ժամանակ նշել էր, թե իր համար անչափ կարեւոր է, որ այսպիսի փառատոնն անցկացվում է հենց Հայաստանում: «Ես մշտապես մեծ ուրախությամբ եմ կնոջս հետ Հայաստան գալիս: Ամեն անգամ Հայաստան գալով՝ ես բարձր մակարդակով կատարված ցնցող երաժշտություն եմ լսում, եւ ամենագլխավորը՝ այստեղ հրաշալի մարդկանց եմ հանդիպում: Ինձ թվում է, որ այստեղ ես տանն եմ: Բայց, ցավոք, ես հայերեն չեմ խոսում»,- ասել է նա: