Լեհաստանում մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
Մարտի 29-ին մահացել է հանճարեղ ակադեմիական կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Դասականի մահվան մասին հայտնել են նրա հարազատները, հաղորդում է Զվուկի․Ռու-ն։
Պենդերեցկին միջազգային ճանաչում էր ձեռք բերել 1960-ականներին, երբ կատարվել էր «Ողբ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» ստեղծագործությունը։