«Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց
Այս թեմայով
- Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է
- Ռուսաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցը
- Ուֆայի հիվանդանոցից փախուստի են դիմել կարանտինում գտնվող 7 բժիշկ և բուժանձնակազմը
- Ռուսաստանն ունի արդեն երեք դեղամիջոց՝ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսի
Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության «Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը, հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը, մշակել է կորոնավիրուսային վարակի համար բուժման սխեմա՝ գործածելով մալարիայի բուժման «մեֆլոխին» դեղամիջոցը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության պաշտոնական կայքը:
«Բարձր ընտրողականությամբ դեղն արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջջային մշակույթում և կանխում է դրա վերարտադրումը, իսկ մեֆլոխինի իմունային ճնշող ազդեցությունը կանխում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային ակտիվացումը»,- ասել է Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:
Նշվում է, որ դեղամիջոցի մշակումն իրականացվել է՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության մեթոդական հանձնարարականները՝ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման վերաբերյալ: