Այսօր՝ 30 մայիսի 2020թ., 00:00
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է. Իշխանությունը ռեյդ է սկսել Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Իշխանությունն ամբողջ իր իրավապահ ռեսուրսը ներգրավվել է Ռուբեն Հայրապետյանի դեմ իրականացվող արշավում. Ամրամ Մակինյան ԱՄՆ-ը խզում է կապերը ԱՀԿ-ի հետ. Թրամփ «Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խոսքը հեղինակություն չունեն, որ իրավիճակը փրկեն». Էլինար Վարդանյան Հայաստանի դատախազությունն արձագանքել է ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքին Հունաստանը հունիսի 15-ից կթույլատրի 29 երկրներից զբոսաշրջիկների մուտքը երկիր Ինչո՞ւ չեք դատապարտում հայկական եկեղեցու վրա հարձակումները. Փայլանը Թուրքիայի փոխնախագահին PorcheCayenne մեքենան գնել է 25մլն 75 հազար դրամով. Ոստիկանությունը Ռուբեն Հայրապետյանի մասին բացահայտումներ է արել Զզվել եմ Zoom-ով դաս անելուց, ուզում եմ գնամ դպրոց. Թորոսյանը երեխաների հետ լայվ է մտել Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Եթե Փաշինյանն առաջիկայում չնախաձեռնի համազգային համախմբման լուրջ քայլեր, ձախողված է. Արմեն Դարբինյան 2020 թվականի ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն 16,6 տոկոսով կրճատվել է Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան Պեկին․ "Հոնկոնգի խնդիրը Չինաստանի ներքին գործն է" Ցուկերբերգը խոստովանել է, որ վիրտուալ իրականությունն իրեն ավելի շատ է գրավում, քան տիեզերք թռնելը 4-ամյա հրաշամանուկը սովորել է գրել 3 լեզուներով Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը. Վիտալի Բալասանյան Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց մենք ունենք նաեւ տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան Դատարանը որոշել է եւս 2 ամսով երկարաձգել Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը․ պաշտպան Արայիկ Հարությունյանը ևս երկու նախարար է նշանակել Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի օրենքը Բժիշկները հաճախակ հանդիպող ախտանիշ են հայտնաբերել մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան Միայն հիվանդների կողմից դիմակ կրելու հորդորը եղել է մարտի 31-ին, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար. Փաշինյան Գրի եւ փողի բացակայությունը հանգեցրել է քաղաքակրթությունների ոչնչացմանը. գիտնականներ Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի ու եւս երեք զոհի բռնաբարության մեջ Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ) Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին Տղամարդը նախ ծեծի է ենթարկել կնոջը, հետո դանակով նրան մարմնական վնասվածքներ հասցրել Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարույթ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Միշուստինը կոչ է արել արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ Անոմալ երկար քիթ ունեցող շունը համացանցային աստղ է դարձել Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը Բա «Задержка-ն ինչո՞ւմ ա Իլհամ Ալիեւը խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցը (տեսանյութ) Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդեւանյան Քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ` բառադիզմ. Արտակ Զաքարյան Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ հորիզոնականում ենք. Դանիել Իոաննիսյան Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը (տեսանյութ) Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում. Գևորգ Պետրոսյան Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 13-ին Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան Անընդունելի է սոցիալապես անապահովների համար գույքահարկի բեռ սահմանելը․ տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Միհրդատ Մադաթյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել թեթեւացնել բոլոր զարգացող երկրների պարտավորության բեռը ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը գերազանցում է 40 միլիոնը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Պետրո Պորոշենկոն համարվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը, ըստ Forbes-ի Նշվել են Zoom-ում անձնական տվյալների պաշտպանության միջոցները Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8572 դեպք է հայտնաբերվել Կիսում եմ Լանզարոտի կոնվենցիայի հարցով բոլորի անհանգստությունը․ Արմեն Սարգսյան Մոտ 10-12 «պոստեր» են դրված․ ժողովուրդն այս պահին ավելի զգոն է․ քաղաքապետը՝ Սեւանում տիրող իրավիճակի մասին Հերացի փողոցում 80 հազար դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա Մերսեդեսի գույքահարկից. Թունյան Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորն ու երեք երեխաներին «Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին Թրամփը խոստանում է Մինեապոլիսում իրավիճակը հսկողության տակ առնել Ձերբակալել են Պուտինի հետ խոսել ցանկացող բժշկին Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը Մեկ օրում պլյուս 8. Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նոր տվյալները
Հարցում

Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը

Կորոնավիրուսը ստիպում է աշխարհին ապրել «կյանքը չի սպասում» սկզբունքով։ Կհաղթի նա, ով առաջինը կսկսի լուրջ վերաբերվել ու հնարավորինս շուտ արգելք կդնի վտանգի առաջ։

Վերջին օրերին արդեն սկսել են «Նորք» ինֆեկցիոնի մոտ շինություն կառուցել։ Մոսկվայում էլ բժշկական կենտրոնը բաց դաշտում են կառուցում, բայց խոստանում են մի քանի շաբաթում ավարտել։ Չինաստանում, որտեղից ամեն ինչ սկսվեց, մոտ են հաջողության հասնելուն, քանի որ գործում են ոչ միայն գրագետ, այլև հնարավորինս արագ։

Մադրիդում, որտեղ արդեն ավելի քան երեք հազար հիվանդ կա, այսպես էին կատակում.«Արգելվում է ախտահանիչ գելի ու դիմակների օգտագործումը։ Այստեղ գալիս են հերոսների պես մահանալու՝ գինու կամ գարեջրի շիշը ձեռքին»։ Սա գրված էր սրճարաններից մեկի պաստառի վրա։ Կարևորն այն չէ, որ այսօր դա արդեն ծիծաղելի չէ, այլ այն, որ ժամանակը ծախսել են հիմարությունների, ոչ թե գործի վրա։

1957 թվականին բնական ծաղիկ վարակը Մոսկվա եկավ, ու այն քառասուներկու օրում հաղթահարեցին։
Իտալիայից վարակը բերած «էջմիածնի կնոջ» դերում այն ժամանակ նկարիչ Կոկորեկինն էր, որը Դելիից էր եկել։ Հնդկաստանը համաճարակների առումով ոչ բարենպաստ տարածաշրջան էր համարվում, ու գնալուց առաջ պարտադիր պատվաստումներ էին անում տարբեր վարակների, այդ թվում՝ բնական ծաղիկի դեմ։

Մոսկվայում Կոկորեկինը չէր խախտել այդ կանոնն ու պատվաստվել է, բայց Հնդկաստանում անառողջ հետաքրքրություն էր ցուցաբերել․ նա ցանկացել էր տեսնել՝ ինչպես են դիակիզում ծաղիկից մահացած բրահմինին (հոգևոր ծառա), թողել էր իր խումբը, մասնակցել դիակիզմանը, գնել էր հանգուցյալին պատկանող գորգն ու հետը Մոսկվա բերել։ Մոսկվայում նկարիչն իրեն վատ էր զգացել, ու նրան ինֆեկցիոն հիվանդանոցում պառկեցրել էին: Կարճ ժամանակ անց Կոկորեկինը մահացել էր, դիահերձումը ցույց էր տվել, որ պատճառը սև ծաղիկ վարակն է։

Մոսկվան դեռ այդպիսի բան չէր տեսել։ Ու նման վճռական գործողություններ էլ չէին եղել դեռ։ Քաղաքը համաճարակից պաշտպանելու որոշումը կայացվել էր ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Խրուշչովի մոտ ժողովի ժամանակ։ Այնտեղ շատ որոշումներ էին կայացվում, բայց այս դեպքում ամեն ինչ գերազանց էր արվել։

Ի՞նչ էր պետք անել։ Անհրաժեշտ էր պարզել՝ ովքեր են շփվել նկարչի հետ ու բոլորին հսկողության տակ առնել։ Նա Հնդկաստանից հուշանվերներ էր բերել ու բաժանել ընկերներին և ծանոթներին, որոշ մասն էլ կոմիսիոն խանութներում վաճառքի էր հանել։

Ո՞վ պետք է դա աներ։ ՆԳՆ-ն, ԿԳԲ-ն ու, բնականաբար, առողջապահության նախարարությունը։ Սակայն բժիշկները չէին կարող հետքը գտնել ու դրանով առաջնորդվել, հատուկ պատրաստված մարդիկ էին պետք։ Ահա այստեղ տոտալ հսկողության ու խուզարկության համակարգը խաղաղ նպատակներով օգտագործվեց ու ցնցող արդյունք տվեց։

Գտան բոլոր նրանց, ովքեր հուշանվերներ էին ստացել կամ կոմիսիոն խանութներից էին գնել, իրերը վերցրեցին ու այրեցին, խանութների այցելուներին հաշվառեցին։
Հիմա թվերի մասին։ 9432 մարդ կարանտինի տակ հայտնվեց, պատվաստումների 3391 կետ բացեցին, պատվաստող 8522 բրիգադ ձևավորեցին, որոնք պատվաստեցին ավելի քան հինգուկես միլիոն մոսկվացու ու Մոսկվայի մարզի չորս միլիոն բնակչի։ Նման բան երբեք չէր եղել։

Ամփոփում ենք. համաճարակը կանխեցին չորս օրվա մեջ։ Ընդամենը քառասուն վեց մարդ էր վարակվել ու երեքը՝ մահացել։

Եզրակացություններ մեզ համար։ Ցավոք, մենք այն երկրների շարքում չենք (օրինակ՝ Չինաստան), որոնք ընդունակ են արագ կենտրոնացնել ուժերը։ Պատվաստումներին էլ քաղաքակիրթ կերպով չենք վերաբերվում։ Հուսանք՝ այդ առումով կորոնավիրուսը մեզ համար լավ դաս եղավ։

Հայաստանի ամբողջ բնակչությունը մի քանի անգամ ավելի քիչ է, քան նախորդ դարի հիսունականների Մոսկվայի բնակչությունը։ Փնտրելու, նախազգուշական միջոցառումներ անցկացնելու ու դեղորայքային հնարավորություններն այսօր անհամեմատ ավելի շատ են, ուրեմն՝ հաջողության հասնելու շանսերն էլ են ավելի մեծ։

Խնդիրը ոչ թե գինու կամ գարեջրի բաժակը ձեռքին մահանալուն պատրաստվելն է, ինչպես կոչ էին անում մադրիդյան հումորիստները, այլ ժամանցային հաստատություններ չայցելելը, մինչև կորոնավիրուսը չհաղթահարենք։

Որքա՞ն ժամանակ է պետք։ Դա ոչ ոք չի կարող ասել, կարելի է միայն ենթադրել, բայց սկզբի համար պետք է չմոռանալ լվանալ ձեռքերն ու չընկճվել։

Ի՞նչ է համավարակը, ու արդյո՞ք Հայաստանը դրան պատրաստ է։
Կանխատեսումները շատ տարբեր են։ Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզմերը, որը կրթությամբ կենսաբան է, ասում է, որ այս տարվա մայիսին կհաղթահարենք վարակը։

Այլ ժամկետներ էլ են նշում։ Համամիտ են այն հարցում, որ եթե անհրաժեշտ միջոցներ չկիրառվեն, համաճարակն Իտալիայի պես արագ կտարածվի, ու կորոնավիրուսը լավագույն դեպքում կհեռանա սեպտեմբերին։

ՌԳԱ ակադեմիկոս Վիկտոր Մալեևի կարծիքը․ «Հնարավոր է՝ ավելի ակտիվ սկսեն նոր պատվաստանյութեր ու հակավարակային դեղորայք ստեղծել։ Անհեթեթություն է՝ վարակի դեմ պատվաստանյութը խոստանում են մշակել երկու-երեք տարում, երբ վարակն արդեն չի լինի»։

Ինչի՞ մասին է խոսքը։ Ակադեմիկոսը հիշեցնում է, որ այդպես էր SARS վարակի դեպքում։

Այն ի հայտ եկավ 2002 թվականի հունվարին ու տևեց մինչև 2003 թվականի օգոստոսը, իսկ հետո հանկարծակի վերացավ, ու աշխարհը մինչ այժմ չի կարողանում գտնել դրա հետքերը։

Չի բացառվում, որ նույն ճակատագիրն է սպասում ժամանակակից կորոնավիրուսին։ Թեև այլ կանխատեսումների համաձայն՝ այն կարող է երկար տարիներ մեզ հետ մնալ:

Առողջություն ձեզ ու երկար տարիների կյանք։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

website by Sargssyan