Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից միայն մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն
Այս թեմայով
- Կորոնավիրուսի վարակման 39 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 571-ի
- Կորոնավիրուսի վարակման 50 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի
- Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ նախարարության հրապարակած՝ տուն վերադարձի կանոնները
- Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողներից միայն մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն․ մյուս զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, նույնիսկ ախտանշաններ չունեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Նոր մեկուսացվածներ չեն եղել, նմուշառում չի կատարվել արդեն մեկուսացվածների շրջանում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, իրենց լավ են զգում, ջերմություն չունեն»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է: