Բռնցքամարտի ՀՀ հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Այս թեմայով
- Կորոնավիրուսի վարակման 39 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 571-ի
- Կորոնավիրուսի վարակման 50 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի
- Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ նախարարության հրապարակած՝ տուն վերադարձի կանոնները
- Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,-ասված է գրառման մեջ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Լոնդոն էր մեկնել՝ մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարին: