Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք
Այս թեմայով
- Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով
- Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք
- Կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք մեկ օրում
- Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ)
Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 372 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվը 28 է, փաստացի բուժվողներինը՝ 344, բացասական թեստերը՝ 2172, մահվան ելքեր՝ 1:
Հիշեցնենք, որ ԱՆ հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մարտի 27-ին հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:
Ըստ այդմ՝ ամենամեծ թվով հիվանդները Երևանում են՝ 151 վարակված։ Երևանին հաջորդում է Կոտայքի մարզը, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի 57 դեպք, այնուհետև Արարատի մարզն է՝ 56 դեպք, Շիրակի մարզում՝ 5, Լոռիում և Սյունիքում՝ երկուական դեպք։
Կորոնավիրուս է հաստավել նաև 5 զինծառայողի մոտ, նրանցից ոչ մեկը թոքաբորբ չունի։