Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան
Հարցում

Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն արհեստական օդափոխիչներ ստեղծել. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 27–ին, հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով հերթական դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Մինչև օրվա դասը սկսելը նախագահն անդրադարձել է նախորդ երկու՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ անցկացրած դասախոսություններին: Մասնավորապես, խոսելով արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ դասի և տրված տնային առաջադրանքի մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նրանք ստեղծագործաբար են մոտեցել առաջադրանքին՝ մտածելով, քննարկելով և էլեկտրոնային «թղթին» հանձնելով իրենց մտքերը՝ կապված Միջին Արևելքի, Պարսից ծոցի հետ։ «Արդեն մեծ թվով աշխատանքներ կան,-ասել է նախագահը:- Հաճելի էր, երբ ես ընթերցում էի այդ աշխատանքները, քանի որ դրանք ցույց են տալիս և՛ պատմության, և՛ տարածաշրջանի, և՛ միջազգային հարաբերությունների, և քաղաքագիտության հիմունքների ու գործիքների իմացություն»։


Արևելագետներին նախագահը քաջալերել է շարունակել աշխատանքները. «Եթե ժամանակ ունեք կամ եթե նույնիսկ արդեն մեկ աշխատանք գրել եք, գուցե երկրորդի մասին մտածեք, ասենք՝ «Կորոնավիրուսը և Միջին Արևելքը»։

Անդրադառնալով մյուս՝ ապագա մաթեմատիկոսների և ֆիզիկոսների հետ դասին, նախագահը նշել է, որ երիտասարդ ուսանող գիտնականները շատ ճիշտ են ընկալել իրենց առջև դրված խնդիրը: «Ինձ հասած օրինակները ցույց են տալիս, որ նրանք շատ տարբեր ձևով են մտածում, ունեն հետաքրքիր լուծումներ, ոչ ստանդարտ,- ասել է նախագահ Սարգսյանը։- Սա հենց այն էր, ինչ ես սպասում էի՝ ոչ թե կրկնեին տասնյակ տարիներ առաջ լուծած խնդիրը, դասական դասագրքային օրինակը, այլ ընդհակառակը՝ ստեղծագործաբար մոտենային։ Ուրախալի է, որ կային խմբային աշխատանքներ, որտեղ մի քանի հոգի միասին են աշխատել»։

Սկսելով այսօրվա դասախոսությունը՝ նախագահն ասել է, որ դարերի ընթացքում առողջապահությունը կամ առողջապահության մասին գիտելիքը կապված է եղել փորձի դրական և բացասական արդյունքների գրանցման ու պահպանման հետ։ «Դարերով, հազար, երկու հազար տարի առաջ բժիշկներ են գոյություն ունեցել, որոնք իրենց կյանքի ընթացքում, փորձելով բուժել կամ առողջությունը վերադարձնել հիվանդ մարդկանց, հսկայական գիտելիք են ձեռք բերել,-ասել է Հանրապետության նախագահը։- Պատմության ընթացքում եղել են շատ տաղանդավոր բժիշկներ և՛ Միջին Արևելքում, և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Չինաստանում, և՛ Հայաստանում։ Բժշկությունը միշտ կապված է եղել գիտելիքի և ինֆորմացիայի հետ։ Բնական է, տեխնոլոգիայի զարգացման հետ միասին ամեն մի փուլում, արդյունաբերական առաջին հեղափոխությունից, երկրորդից, երրորդից հետո բժշկությունը փոփոխվել է, դարձել ավելի համակարգված և ավելի ժամանակակից։

Եթե գնանք տարիներ հետ՝ տեխնոլոգիան անընդհատ սնվել է առողջապահությունից, որովհետև այսօրվա տեխնոլոգիական նոր, բավականին մեծ թվով գործիքներ, հաջողություններ, սարքեր կապված են առողջապահության կողմից նրանց առջև դրված խնդիրների հետ։ Առողջապահությունը դրել է խնդիր, իսկ տեխնոլոգիաները, ինժեներները, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ստացել են լուծումներ»։

Նախագահն ասել է, որ այսօր առողջապահությունը պատկերացնել առանց նոր տեխնոլոգիաների հնարավոր չէ. «Եթե 30, 40, 50 տարով հետ գնանք, կտեսնենք, որ աշխարհում, օրինակ, սրտի մեկ, երկու պատվաստում է եղել, հետո՝ վիրահատություններ բաց սրտի վրա, և հիմա դա դարձել է սովորական աշխարհի բոլոր կետերում։ Դա հնարավոր է ոչ միայն այն պատճառով, որ բժիշկները հմտություններ են փոխանցել մեկը մյուսին, այլև որ կան հսկայական քանակությամբ նոր գործիքներ, տեխնոլոգիաներ, դեղեր, կենսաբանական հաջողություններ։ Սովորել ենք՝ ինչպես իմունիտետի հետ աշխատել, սովորել ենք որոշակի դեղերով կառավարել մարդու տարբեր գործոններ՝ արյան ճնշումից մինչև շնչառական օրգաններ: Բայց, միաժամանակ, շատ էական ու կարևոր է, որ գործիքներ են ստեղծվել, որոնք օգնում են վիրահատողին կամ բժշկին։ Դասական հազարավոր օրինակներից վերցնենք բոլորիս հայտնի մագնիսական ռեզոնանսի վրա հիմնված սարքը, որը բավականին լավ կարողանում է ցույց տալ մեզնից յուրաքանչյուրի ներքին պատկերը: Համակարգիչն այդ ամբողջ ինֆորմացիան վերցնում է, վերամշակելուց հետո տալիս է պատկերներ, որոնք բժիշկները նայում են։ Այսօր միակ խնդիրն այն է, որ պատկերների թիվը հսկայական է, դրանք կարող են լինել հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր, միլիոնավոր: Մեր օրերում ի հայտ են գալիս նոր գործոններ, որ ծագումով տեխնոլոգիաների շարքից են և սկսելու են ազդել առողջապահության և տեխնոլոգիայի ամբողջ տարածքի վրա։ Գործոնները մի քանիսն են, ամենակարևորներից մեկը կոչվում է չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, որի էլեմենտներից մեկը արհեստական բանականությունն է։

Արհեստական բանականությունը նույն մագնիսական ռեզոնանսի հիման վրա ստեղծված սարքերի ավելի արդյունավետ օգտագործման հարցում պարզ գործ է անելու։ Քանի որ մարդկային աչքը կամ ժամանակը թույլ չի տալու հազարավոր թիթեղներ կամ պատկերներ դիտել, արհեստական բանականությունը հարյուր հազար պատկերները կարող է շատ արագ կարդալ և տալ պատկեր։ Սա նշանակում է, որ բժիշկն իր կողքին ունենալու է ոչ թե մեկը, որի հետ պետք է մրցի, այլ մեկը, որն իրեն կօգնի, որպեսզի վերջնական ճիշտ կարծիք հայտնի, ախտորոշի»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այսօր աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական կազմակերպությունների, մեծ հայտնի ընկերությունների գործունեության կամ արտադրանքի մի մեծ մասը բժշկական են։ «Եթե նրանց ֆինանսական հոսքերին հետևեք, ապա կնկատեք, որ բժշկական գործիքները նաև շատ շահութաբեր են,- ասել է նախագահը։- Բոլոր տեխնոլոգիական ընկերությունների համար առողջապահությունը և բժշկությունը զարգացման իմաստով շատ էական տարածք են։ Առողջապահությունն անընդհատ զարգանում է, մարդկության առջև դրված խնդիրները հսկայական են, ամեն օր նոր խնդիրներ են առաջանում, հետևաբար, ինժեներների համար ամենօրյա նոր աշխատանք, նոր եկամուտի աղբյուր կա։ Եվ հակառակը՝ ամեն նոր տեխնոլոգիական առաջընթաց օգնում է բժշկին, որպեսզի նա ավելի ճշգրիտ որոշում ընդունի և մարդկանց փրկի։ Օրինակները հարյուրավոր են և՛ քաղցկեղի ոլորտում, և՛ թոքերի, երիկամների, բոլոր օրգանների, ընդհուպ մինչև երկարակեցության հետ կապված։

Վերցնենք սիրտ-անոթային հիվանդությունը, որը, ցավոք սրտի, Հայաստանում շատ տարածված է։ Եթե 30 տարով հետ գնանք, ապա Հայաստանում բաց սրտի վրա վիրահատություններ չէին կատարվում, հազվադեպ նման վիրահատություններ կատարվում էին Մոսկվայում։ Այսօր Հայաստանի մի շարք կենտրոններում կատարում են սրտի բաց վիրահատություններ՝ բարձր որակի, նույն ստանդարտի, ինչ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում։ Ընդամենը 30 տարի առաջ նման հիվանդություն ունեցող մարդիկ որոշակի դեղորայք էին ստանում և սպասում էին բախտին, որովհետև լուծում չկար։

Այսօրվա վիրաբույժը, եթե սրտի բարդ վիրահատություն պետք է անի, սրտաբանների հետ միասին ծրագրում են, թե ինչ ինչպես պետք է վիրահատեն։ Պատկերացրեք՝ նոր տեխնոլոգիաների դեպքում, երբ ռենտգենի, ուլտրաձայնի, մագնիսական ռեզոնանսի ոլորտներում ստացված ինֆորմացիան արհեստական բանականությունը կարողանա մշակել...Վիրաբույժը վիրահատությունը սկսելուց առաջ կկարողանա ամբողջ գործընթացն անցնել փորձնական, այսինքն՝ վիրտուալ ձևով: Տվյալ անձի սրտի իրական չափերն իմանալով՝ կարող է վիրահատությունն անել փորձնական, հետո՝ իրական:

Սա մեծ փոփոխություն է լինելու, քանի որ մեր գործունեության ցանկացած ոլորտում փորձնական գործունեությունը շատ էական է: Բոլոր ոլորտները փոխվելու են տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, իսկ բժշկությունը՝ առավել ևս»:

Դիմելով ուսանողներին՝ նախագահն ասել է. «Դուք՝ բժիշկներդ ու ինժեներներդ, ապագայում միասին շատ եք աշխատելու: Ես կարծում եմ՝ մի օր, հավանաբար, շատ շուտ, մեր ինժեներական և գիտական համալսարանները կունենան բժշկական բաժիններ, և հակառակը, բժշկական համալսարաններում կլինեն բժշկական ինժեներության ոլորտներ: Այստեղ մենք կարող ենք հաջողության հասել, քանի որ այսօր աշխարհի շատ հայտնի կենտրոններում այդ ուղղությունը ղեկավարում են նաև մեր հայրենակիցները: Տասնյակ օրինակներ կան, բերեմ ընդամենը երկուսը: Առաջինը Լոնդոնի կայսերական քոլեջն է, որը համարվում է Մեծ Բրիտանիայի առաջին երեք լավագույն համալսարաններից մեկը: Այն գիտական-ինժեներական համալսարան է, որի կազմում կա հսկայական բժշկական կենտրոն, հիվանդանոց, և կենտրոն, որը զբաղվում է բժշկական ինժեներությամբ: Այդ ողջ համակարգը ղեկավարում է հայազգի Արա Դարզին. նա հայտնաբերել է լապորոսկոպիան, եղել է նաև Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը: Այսօր այդ նույն քոլեջում կան նաև մեծ թվով ստարտափեր: Նրանք քաջալերում են երիտասարդներին նոր գաղափարներով մոտենալ խնդիրների լուծմանը: Մեկ այլ օրինակ. Մոսկվայի պետական համալսարանին կից ստեղծվել է բժշկական կենտրոն, որը ղեկավարում է ակադեմիկոս Արամայիս Կամալովը: Ես կարծում եմ՝ մեր նպատակներից մեկը Հայաստանում այս ուղղության զարգացումն է: Մենք ունենք նախագահական նախաձեռնություն, որը կոչվում է АТОМ (Advanced Tomorrow), որով փորձում ենք զարգացնել արհեստական բանականության ոլորտը՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելով աշխարհահռչակ ընկերությունների հետ: Օրինակ՝ մեր քննարկումները Siemens-ի հետ վերաբերում են երկու ոլորտի՝ բժշկութուն և էներգետիկա:

Ինձ համար մեծ բավականություն կլինի, որ երիտասարդները ներգրավվեն և ստեղծեն ստարտափեր: Այնպես որ, այս դասախոսության իմաստներից մեկը ձեզ քաջալերելն է, որպեսզի ինժեներներն իմանան, որ իրենք միայն տիեզերանավեր և շարժվող մեքենաներ չեն արտադրելու, իսկ բժիշկները չկարծեն, որ իրենք մեկուսացված են: Դուք երկուսդ սերտաճելու եք ավելի ու ավելի և նոր տեխնոլոգիական միջոցներ եք կիրառելու»:

Չխախտելով դասախոսությունների ընթացքում ձևավորած իր ավանդույթը՝ նախագահ Սարգսյանը վերստին տնային հանձնարարություն է տվել. «Խնդիրները լինելու են երեք տիպի, որոնց համար տրվում է մեկ ամիս ժամանակ: Բժիշկները պետք է մտածեն և առանձին հոդվածի ձևով ձևակերպեն, թե որո՞նք են մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները, երկրորդը՝ թե ինչպե՞ս են տեսնում Հայաստանի բժշկության զարգացումը:

Դրանք ընդհանուր թեմաներ են, սակայն կա նաև երրորդ թեման, որը շատ էական է: Եկեք այդ խնդիրը ձևակերպենք հետևյալ ձևով՝ պահպանենք և պաշտպանենք բժշկին: Եթե վերցնենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն, ամենամեծ խնդիրը բժիշկներին պաշտպանելն է: Առանց բժշկի հնարավոր չէ հաղթահարել այս վիրուսը, սակայն եթե բժիշկները սկսեն վարակվել և հիվանդանալ, մեծ խնդիր ենք ունենալու: Դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կան բազում օրինակներ, վատագույնն Իտալիան է, որտեղ, ցավոք սրտի, չկարողացան ժամանակին պաշտպանել բժիշկներին: Նրանք սկսեցին վարակվել, և երբ մարդիկ սկսեցին գնալ հիվանդանոցներ, վերջիններս սկսեցին դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:

Ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել: Դրա համար մարդը հիվանդանոց հասնելու համար պետք է ինչ-որ գործընթաց անցնի, հաստատվի, որ նա հիվանդ չէ: Եթե նա ունի այլ խրոնիկական հիվանդություն, հիվանդանոցները պետք է ունենան առանձին կլինիկա, որպեսզի բժիշկները, որոնք մեկուսացված են, երբ շտապօգնությունը բերում է հիվանդին, պարզեն՝ այդ մարդը վարակվա՞ծ է, թե՞ ոչ, այնուհետև ախտահանելուց հետո թողնեն, որ նա գնա կլինիկա: Կամ՝ կլինիկայում բոլոր բաժինները պետք է իրարից անջատ լինեն, բժիշկները պահեն սոցիալական հեռավորություն: Բայց սա պարզ մոդել է:

Ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր գաղափարները «Պաշտպանենք բժշկին» թեմայով: Իսկ ինժեներների խնդիրն է մտածել, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել համաճարակների դեմ պայքարում: Օրինակ՝ ձեզանից շատերն ունեն էլեկտրոնային ժամացույցներ, հեռախոսներ, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ: Պատկերացնենք՝ հեռախոսներն ունենում են նաև էլեկտրոնային ջերմաչափ, և կարիք չի լինի հանրային վայր մտնելուց առաջ թույլ տալ, որ քո ջերմությունը չափեն, քանի որ դա կանի հեռախոսը:

Եվ մեկ ընդհանուր խնդիր, որը ոչ միայն ձեզ համար է, այլ նաև ձեր դասախոսների, այն ընկերությունների, որոնք լաբորատորիաներ ունեն և աշխատում են ձեր ուսումնական հաստատությունների հետ: Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծագույն խնդիրներից մեկը թոքերի արհեստական օդափոխության սարքերն են: Դրանց մեծ քանակությունը բացարձակ անհրաժեշտություն է: Նույնիսկ եվրոպական մեծ պետություններն ունեն այդ սարքերի կարիքը և այսօր շատ հայտնի ընկերություններ սկսել են արտադրել: Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն օդափոխիչներ ստեղծել, որոնց հիմնական մասերն են պոմպը, որը կարելի է ստանալ 3D տպիչի միջոցով, և էլեկտրոնային կառավարումը: Դժվար խնդիր է, բայց չեմ կարծում այնքան դժվար, որ հնարավոր չլինի նախատիպը ստեղծել, այսինքն պլաստիկից պոմպ և էլեկտրոնային համակարգ: Սա չեն կարող անել միայն ինժեներները և չեն կարող անել միայն բժիշկները: Այն պետք է լինի համատեղ աշխատանք:

Եթե դուք դա ձեռնարկեք, և հաջող լինի, ապա եթե առաջին խնդիրների դեպքում հաղթողները ստանալու են նախագահական մրցանակներ, վերջին խնդրին լուծում առաջարկելու պարագայում ես պատրաստ եմ նաև գումար ներդնել արտադրությունը սկսելու համար:

Առաջադրանքի պատասխանները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին»:

Պատասխանելով լսարանից իրեն ուղղված այն հարցին, թե՝ արհեստական բանականությունը, մարդկանց կյանքի որակը բարելավելով հանդերձ, արդյո՞ք չի վնասի մարդկությանը և էլ ավելի մեծ խնդիրների առաջ չի կանգնեցնի, նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ցանկացած գաղափար, հայտնագործություն, ի վերջո, երկփեղկ է՝ մարդկությանը ծառայելու է և՛ դրական իմաստով, և բացասական: Խնդիրն արհեստական բանականությունը չէ, այլ՝ բնական բանականությունը, այսինքն՝ մեր տրամաբանությունը և մեր հոգևոր արժեքները: Եթե մենք օգտագործում ենք հայտնագործությունն ինչ-որ բան ոչնչացնելու համար, այդ գործիքն էլ կարող է մեզ ոչնչացնել: Արհեստական բանականությունն ընդամենը գործիք է, ինչպես օրինակ, բահը, կրակը, ջերմություն ստանալը, համակարգիչները: Այսօր կան համակարգիչներ, որոնք մեր կյանքի մեծ մասն են կազմում, սակայն դրանց հետ ստեղծվել են նաև վիրուսներ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղեկությունը փոխանցելու հետ միասին կա նաև սուտ տեղեկություն: Կա համակարգ, որով կարող ես նույն համակարգչի միջոցով քանդել ատոմակայանը: Ցանկացած գործիք ինքնին վտանգ չէ, վտանգը մենք ենք: Հետևաբար, արհեստական բանականությանը հանգիստ թողնենք: Այն չի կարող մեզ խանգարել, եթե մենք բարոյական ենք, ունենք մարդկային սկզբունքներ, արժեքներ և օգտագործում ենք մեր բնական բանականությունն ի շահ մարդկության: Եթե ոչ, բանականություն լինի, թե կացին, հսկայական վտանգ ունենք»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan