Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել.The Guardian
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, գրում է The Guardian պարբերականը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ արտահայտվել են թույլ ախտանշաններ: Կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել»,-գրել է Մեծ Բրիտանիայի ղեկավարը:
Նա մանրամասնել է, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի:
«Միասին լինելու դեպքում կհաղթահարենք այն»,-գրել է վարչապետը՝ կից կիրառելով #Մնատանըկյանքերփրկիր հեշթեգը: