ՀԴԲ-ն տղամարդու է կալանավորել, որը հավաստիացրել է, թե ստեղծել է կորոնավիրուսի դեմ դեղը. AP
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
ՀԴԲ աշխատակիցները կալանավորել են Հարավային Կալիֆոռնիայի բնակչին, որը պնդում էր, թե մշակել է կորոնավիրուսի դեմ դեղը, եւ ներդրումներ է պահանջել ընկերության մեջ, որը պետք է դեղը վաճառի, փոխանցում է AP-ն:
Կիթ Լոուրենս Միդլբրուքը Instagram-ի իր 2,4 մլն բաժանորդներին հայտնել է, որ իր ընկերությունը շահույթի տեսքով հարյուր միլիոնավոր դոլար կվերադարձնի, նշված է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ: Միդլբրուքը հավաստիացրել է, որ հաբեր է մշակել, որոնք կկանխեն COVID-19-ով վարակումը եւ կբուժեն նրանց, ովքեր արդեն վարակվել են:
Նրան կալանավորել են հանդիպման ժամանակ, երբ նա հաբեր է բերել ՀԴԲ գործակալին, որը ներկայացել էր որպես ներդրող: