Մերկելը նշել է, թե ինչն իրեն չի բավականացնում տնային կարանտինի պայմաններում. РИА Новости
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ տնային կարանտինում թեև զբաղվածությունը մեծ է, սակայն շատ է զգում մարդկանց ներկայության կարիքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Իհարկե, ես շատ զբաղված եմ՝ հեռավար ժողովներ, բազմաթիվ հեռախոսազրույցներ: Ստիպված եմ անընդհատ նստել տեխնիկական սարքավորումների դիմաց ու շփվել մարդկանց հետ, այսինքն՝ չկա ոչ մի իրական հանդիպում:
Զգում եմ մարդկանց ներկայության կարիքը, ուզում եմ ինքս ներկա լինել կառավարության նիստերին և այլն»,- ասել է Մերկելն ու հավելել, որ անհամբեր սպասում է կարանտինի ավարտին:
Հիշեցնենք, որ Մերկելն ինքնամեկուսացման որոշում է կայացրել նախօրեին, երբ պարզվել է, որ բժիշկը, ում հետ նա շփվել էր ավելի վաղ, վարակվել է կորոնավիրուսով: