Այսօր՝ 28 հոկտեմբերի 2020թ., 00:00
Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկարներ թիրախավորված հարձակումից հետո Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Լեռնային Ղարաբաղ. Արաքչիի բարդ առաքելությունը. Տարասով Մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արաքչին պատմել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իրանական պլանի մասին Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում մարտերի շարունակումը հարուցում է ափսոսանք եւ մտահոգություն Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post» Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումների անոնս Ֆրանսիայի հայերը ճանապարհ են փակել. ուղիղ «Charlie Hebdo» երգիծական հանդեսը Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադելիա Պետրոսյանն «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Արցախում Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Անհրաժեշտ է ստեղծել միասնական կոմիտե, որին պետք է հանձնել իշխանության լիազորությունները. Լարիսա Ալավերդյան Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. Հրանտ Բագրատյան Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրերը (տեսանյութ) ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Փաշինյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսաանյութ) Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշը Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում Պատերազմում հաղթող չկա, խաղաղությունը պարտվող չունի Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունը Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ԻՀՊԿ-ի հրամանատար Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրետանի է կիրառել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ ԱՄՆ-ը շնորհավորել է Հայաստանին եւ Ադրբեջանին Հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ից, ժամը 08.00-ից Թրամփ. Մենք Արցախում հեշտությամբ խաղաղություն կհաստատենք Ադրբեջանը դեռ չի համաձայնվել. Թրամփի խորհրդական Զինվորի հաշվին հերոս մի խաղացեք Կարեւորն այս պահին թշնամուն զինադադար պարտադրելն ու արյունահեղությունը կանգնեցնելն է. Անդրանիկ Թեւանյան ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները. Արայիկ Հարությունյան Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը․ Էդմոն Մարուքյան Իսրայելում անցկացվել են բողոքի ցույցեր ընդդեմ Նեթանյահուի, տեղի են ունեցել բախումներ Ալիեւը կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողուրթյունները ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների մասին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ազովի ծովում պայթած լցանավը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը Հանրությանը պետք է բերել իրականություն Անհապաղ հաստատել կայուն հրադադար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ «Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։3 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունը. Մնացականյան
Հարցում

«Հպարտամտության» կամ «դուխիզմի» վտանգները. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հպարտամտության» կամ «դուխիզմի» վտանգները:

Բարդ է իհարկե հասկանալ, որ երկրում ընդունվող որոշումների ազդեցության գնահատում և վերլուծություն չի արվում:

Բարդ է հասկանալ, որ իշխանությունների քաղաքականության մշակման և իրականացման մեկնարկային և շարժիչ ստիմուլները, որևէ կապ չունեն ազգակենտրոն պետական շահերի հետ, քանի որ չկա այդ ինտելեկտուալ ընկալման ոչ պոտենցիալը և ոչ էլ մասնագիտական ունակությունն ու փորձը, իսկ քաղաքական շահադիտությունը գերակայում է:

Սրանք պատահական քաղաքական սիմպտոմներ չեն:

Սոցիալական անհավասարության և արդարության ,էֆեկտիվ և փորձառու կառավարման հիմնախնդիրների լուծման ամենաուղիղ ճանապարհը սոցիալական լիֆտերի նպատակային և հետևողական կիրառումն Է պետության կողմից, ինչը կառավարող էլիտաների թարմացման և չլճացման համար կարևորագույն նշանակություն ունի։

Այսպիսի կոնստրուկտիվ մոտեցումը ստեղծում է առաջին հերթին կառավարման արդյունավետ, կանխատեսելի , գիտելիքահենք, փորձառու,հաշվարկված,հասարակական տարբեր շահախնդիր խմբերի հետ համաձայնեցված քաղաքականություն մշակելու և իրականացնելու լայն հնարավորություններ ։

Մեր իրականության մեջ վերնշված էվոլյուցիոն ճանապարհը հիմնավորապես վերափոխված է ռեվոլյուցիոն ճանապարհով: Մենք գործ ունենք «ռեակտիվ լիֆտերի » հետ, որտեղ վեր նշված պայմանները բացակայում են։

Արդյունքում նորօրյա քաղաքական էլիտան արդարացիորեն ունի հեղափոխական որակ ՝

«քաղաքացիական ակտիվիստից դառնալով պետական պաշտոնյա » համապատասխան պատկերացումներով՝ սեփական պատասխանատվության , իրավունքների, քաղաքականության և պետականության վերաբերյալ:

Վերջին իրադարձությունները ` հատկապես Վարչապետի քարոզարշավային հայտարարությունները, հատուկ դրության ընթացքում կառավարման մեթոդաբանության և վարքաբանության գծերը ինձ ևս մեկ անգամ համոզեցին, որ Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որը թերի պատկերացումներ ունի պետական քաղաքականության իրականացման պատասխանատվության վերաբերյալ։

Դեռևս 2000-ականերից Հայաստանում ձևավորվել են շահախնդիր հասարակական լայն խմբեր , որոնց քաղաքական իրողությունների մասին մտահորիզոնի և պատկերացումների հիմքում ընկած է մերժումը՝ ոչ թե քննադատական վերլուծությունը. ապամոնտաժումը և քանդումը ՝ ոչ թե ստեղծումը կամ բովանդակային այլընտանքի մշակումը և առաջարկը։

Ցավոք սրտի պետության և պետականության ընկալման առումով այդ շահախնդիր խմբերի մեծ մասը, որոնք այսօր ստանձնել են պետության կարևորագույն քաղաքական ինստիտուտների կառավարման և քաղաքականության մշակման գործառույթ ունեն ինտելեկտուալ և քաղաքական մենթալիտետի խնդիր։

Այդ խնդիրը կայանում է նրանում ,որ այս կառավարող խմբերը ունակ և պատրաստ չեն և չէին ոչ կառավարել,ոչ քաղաքականություն մշակել,ոչ էլ պատասխանատվություն կրել իրենց գործունեության և գործողությունների համար։ Նրանք հիմնականում քննադատել են և պայքարել առանց իրենց գործողությունների և թեզերի կամ հայտարարությունների համար պատասխանատու լինելու։

Պայքարել են իշխանությունների դեմ ունենալով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց չունենալով գերակայությունների արժեհամակարգ՝ նույնականացրել են պետություն և իշխանություն հասկացությունները։

Արդյունքում նախկին իշխանությունների դեմ պայքարի և պետության դեմ պայքարի սահմանազատումը ինտելեկտուալ առումով դժվար են անում,ինչը ծայրահեղ վտանգավոր է։

Այս պարբերական մերժման և այլընտրանքային առաջարկի բացակայությամբ «մշտական պայքարական» գործելաոճը

և դիրքավորումը Փաշինյանի և «նրա թիմի» մոտ ձևավորել է քաղաքական բարդագույն իրողությունների թերընկալման պարբերական սինդրոմ ,ինչը այսօր հանգեցնում է տարերային և հատկապես վերջին շրջանում՝ ցունգցվանգային քաղաքականության։ Արդյունքում նրանք դարձել են արդեն շատ «մտահոգ»:

Ստեղծվում է տպավորություն,որ Փաշինյանը ոչ թե կառավարում և ռացիոնալ ոլորտային զարգացման պետական քաղաքականություն է մշակում և իրականացնում , այլ թերթի խմբագրի տրամաբանությամբ ստեղծում է ԶԼՄ-ների համար քաղաքականությանը և իրեն վերաբերվող մեդիա կոնտենտ, որը պետք է սպառի « ժողովուրդը»։

Իսկ նախկին պայքարասեր,բայց այժմ իշխանական շրջանակները, որևէ կերպ չեն տեղավորվում

այն նոր դերակատարության և առաքելության մեջ, որը ստանձնել են և այլևս պարտավոր են

նստել՝ ոչ թե քայլել.

աշխատել՝ այլ ոչ թե քննադատել և սևացնել. մշակել և ստեղծել՝այլ ոչ թե մերժել և չառաջարկել , վերջապես փողկապ կապել)))։

Արդյունքում խնդիրների մեջ են հայտնվում այդ առումով և սկսում հարցեր առաջացնել իրենց ընտրողների մոտ ։ Իսկ հարցերը և վերապահումները դժգոհության տեսքով առաջիկայում ավելի են խորանալու։

Պետության ինստիտուցիոնալ հիշողության մերժումը , սևացումը, մոնիպուլյատիվ թերարժևորումը և ձևափոխումը (բայց սեփական քաղաքական շահից բխող երևույթների պահպանումը), ինչը նախկինում աջակցության ռեսուրսի հավաքագրման և ժամանակավոր պահպանման առումով արդյունավետ էր՝ այսօր այլևս չի աշխատում և «Նոր Հայաստան» թեզի պես շատ արագ մաշվել է:

P.S. Իմ լավ ընկերներից մեկը`ով նաև հրաշալի կառավարիչ է և իր գործի նվիրյալ, ունի այս ամենին մեկ «հանրահայտ» և ճիշտ պատասխան`«էհհհհ» :

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan