Այսօր՝ 04 հունիսի 2020թ., 00:00
Թեսթավորման սպասող ՀՀ քաղաքացիները եւ Նիկոլի Մոլլի շունը Հայաստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին և պետք է դիմի միջազգային հանրությանը. Վահե Հովհաննիսյան Նոր կանոն. բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր Նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները․ ոստիկանապետը՝ «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցածի մասին Պետական մարմինների զեկույցները ինձ չէին բավարարում. այս գործընթացում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն. Փաշինյան Հռոմի պապը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում բողոքի ցույցերի կապակցությամբ եւ դատապարտել բռնությունն ու ռասիզմը Այս տարի 357-ով ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019-ին. Փաշինյանը գտել է մարդկանց անփույթ լինելու հարցի պատասխանը Քաղցկեղային բջիջներում հայտնաբերվել է վիրուսներից պաշտպանության մեխանիզմ Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են անցակետը Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ Փաշինյանի ու Ավինյանի մասնակցությամբ Երբ մարդիկ տեսնում են՝ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում. Մարուքյան «Երևան մոլ»-ը փակվեց Կորոնավիրուսի համար հաջողությամբ փորձարկված «Ֆավիպիրավիր» դեղամիջոցը հակացուցված է երեխաներին և հղի կանանց Մեր երկրում գործող ո՞ր բժշկական կենտրոնն է ստանձնել ՀՀ վարչապետի բուժման պատասխանատվությունը Սթափվել և օր առաջ փակել երկիրը. Գոհար Մելոյան Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա. Զոհրաբյան Հրաչյա Հակոբյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին Միայն քաղաքացիների վրա պատասխանատվությունը դնելը սեփական անկարողության ցուցադրումն է. Մանե Թանդիլյան Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գույքահարկի թանկացման արդյունքում տուժելու են անապահով ու միջին խավերը Դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ. Փաշինյան Պետք չէ փորձել իշխանությանը տարանջատել ՀՀ քաղաքացուց. Ալեն Սիմոնյան Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին «Մեյմանդարի» շուկայում գիշերը մեքենա են շուռ տվել․ ինչ է կատարվել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ Ինքը իր սխալը երբեք չի ընդունի, երբեք Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Կառավարությունն անբան է և չի ուզում պայքարել վարակի դեմ Կորոնավիրուսի պատճառը Լանզարոտեի կոնվենցիա՞ն է ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հաշվետու լինեն և հրաժարական տան Եթե ինձ մեղադրում են գործարանի սեփականատեր լինելու մեջ, թող վարչապետը անձամբ հաղորդում ներկայացնի հանցագործության կատարման մասին Ես նրա մասին լռելու եմ, եւ թող այդ մասին պատմեն ուրիշները Սերժը ճիշտ էր... Աննա Հակոբյանը եղբոր հետ դատի է տվել Միքայել Մինասյանին Խորհրդարանը քննարկում է երեխայի ծննդյան վկայականում նաև ՀԾՀ-ն նշելու օրինագիծը Կարգապահ հարկ վճարողները զերծ կմնան հարկային մարմինների հետ ավելորդ շփումներից Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը Արման Թաթոյանը համավարակի տարածման դեմ միասին պայքարելու կոչ է հղել քաղաքացիներին Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց ԱՄՆ-ում ռուսական ռսետորանի հայ սեփականատերը զենքով պաշտպանել է իր ռեստորանը թալանչիներից «Ռեալը» հանդիպումները կանցկացնի երկրորդ խաղադաշտում Թող Փշինյանը զանգի Պուտինին... Մումբայը նախապատրաստվում է վերջին 70 տարվա ընթացքում քաղաքին սպառնացող ամենաուժեղ փոթորկին․ տարհանվել է առնվազն 100 000 մարդ Այո, ես մեղավոր եմ, որ վարակվել եմ. ուրեմն բոլորս վարակվե՞նք. Հիմա որ վատանամ, բոլորս պետք է վատանա՞նք. Փաշինյան Ֆիլիպ Կիրկորովը 50 տարի անց վերստեղծել է արխիվային լուսանկարը հոր հետ Մենք մի մարմին ենք, մեզ ժողովրդից հնարավոր չի տարանջատել. լավ ենք, վատ ենք, էս ենք. Նիկոլ Փաշինյան Նոր պաշտոնանկություններ Արցախում Վարչապետը բարդ ընտրության առջև է կանգնած Հայտնի է Երկրի վրա ամենամաքուր օդ ունեցող վայրը Բուլղարիան Հայաստանին է տրամադրել 500 հավաքածու բժշկական պարագա Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումից օգտվել է շահառուների ավելի քան 87 տոկոսը. Տրվել է 294 մլն դրամի աջակցություն Սովետական ձեւական մեթոդներ ընդդեմ կորոնավիրուսի Ինչ պետք է անի եւ ինչ պետք է չանի Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը կիսվել էր հունվարի 8–ի խնջույքի տեսանյութով Փաշինյանն ընդունեց, որ վիճակն աղետալի է Վրաստանում մեկ օրում չորս վարակակիր է հայտնաբերվել Նիկոլը, չգիտեմ, զգո՞ւմ է, որ հրաժարական տալու իսկը ժամանակն է։ ««Արմենիա» բժշկական կենտրոն, հենց հիմա․ եկեք ուսումնասիրենք և որոշենք՝ ո՞ր ուղղությամբ հատուկ ջոկատ ուղարկենք». Նիկոլ Փաշինյան Այսօրվանից մինչև հունիսի 15-ը դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը Երկուշաբթի Վաշինգտոնը եղել է «երկրի վրա ամենաանվտանգ վայրը». Թրամփ Հիմա պիտի սպեցնազը հանեմ, ծեծուջարդով կարգուկանոն պահպանե՞մ. Փաշինյանն անդադար ֆեյսբուքյան գրառումներ է անում Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 10 524 է, մահվան դեպքերինը՝ 229 Կոտայքի մարզում հայտնաբերվել է հրթիռ. փրկարարները սահմանազատել են տարածքը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը «Ժողովուրդ». Ո՞ւմ օգտին է ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը․ Քոչարյանի գործի հետքերով Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաեւ էլեկտրոնային տարբերակով Այվազովսկու «Նեապոլիտանական ծոց» նկարը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 2,9 մլն դոլարով Լուսանկարներ ես հրապարակում, որ ի՞նչ անես Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է հայ գյուղացուն եւ աշխատավորին եւ պայքարում է նրանց դեմ «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Օրական 500-ը դարձնենք օրական 5». Նիկոլ Փաշինյանը շարունակել է մարդկանց կուտակումներով լուսանկարներ հրապարակել ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշումը կկայացնի օգոստոսին «Փաստ». Վենետիկի հանձնաժողովից պատասխանը կգա հունիսի կեսերին. Իշխանությունը ժամանակ չի կորցնում «Հրապարակ». Անի Սամսոնյանին շանտաժի են ենթարկում իշխանության ներկայացուցիչները. Նույնիսկ անուններ են հնչում Նավթի գներն աճում են Կորոնավիրուսային թեսթեր կանեն բացառապես ԱՆ թույլտվությամբ Հնարամիտ հայը Skype-ով «օրենքով գողեր» է նշանակել եւ գումար վաստակել Երբ Փաշինյանը խորհրդական չունի կարող է իր ֆեյսբուքյան էջում ինչ ասես դնել, հետո հանել Մեր երկրում կա վարակի տարածման մեկ մեղավոր և այդ մեկ մարդը դու ես․ Դավիթ Խաժակյան
Հարցում

Թեստավորված 3 զինծառայողների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. Դավիթ Տոնոյանի պարզաբանումը

Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից:

Այս մասին նշվում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանման մեջ.

«Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ:

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։

Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:

Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։

Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել:

ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին:

Մասնավորապես, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են 4 անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան:

Հատկանշական է, որ վերջին տարիներին 5 անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ 10 անգամ, ատիպիկ ընթացքով և մահվան ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել:

Վստահ եմ, որ այս ճակատում ևս կհաջողենք»։

Իր հերթին՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ բարդություններ ունեցող պացիենտների թվում զինծառայողներ չկա։

 

website by Sargssyan