ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի. վարչապետ (տեսանյութ)
Հայատանում մենք ունենք 626,000 վարձու աշխատող, 203,000-ը պետական համակարգում, մնաց 430,000: Այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Այս վերջերս շատ ենք խոսում և շատ տեղին է օրավարձով աշխատող մարդկանց մասին, հիմա հասցեականությանը որևէ մեկը դեմ չէ, բայց նրանց նույնականացումը ինչպես է լինելու, եթե նպաստառուների համակարգում չկան և տան միակ աշխատողն են:
Վարչապետը պատասխանեց, որ իրենք մեկ ու կես տարի մարդկանց կոչ են անում լինել օրինական դաշտում, գրանցել աշխատատեղը, եկամուտը: «Հայաստանում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող, հիմա բոլոր այս պայմաններում ովքեր գրանցված են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, քանի որ այդ մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք գտնում և մենք իրենց կարողանում ենք գտնել»,- ասաց նա և նշեց, որ կարողանում են գտնել, թե գրանցված աշխատողը որտեղ է աշխատում, որքան աշխատավարձ է ստացել, որքան եկամտից է զրկվել, որ իմանան, թե որքան կարող են:
«Օրավարձով աշխատող ընդհանրապես ստվերում ապրող քաղաքացիները, երբ որ լավ էր ամեն ինչ, իրենք ասել են, որ թքած ունենք այդ օրենքի վրա, Կառավարության կոչերի, կարգավորումների վրա, և իրենք նույնականացման պրոբլեմ ունենալու են: Բայց մենք համարում ենք, որ մեր քաղաքացիներն են և պարտավոր ենք նրանց աջակցելու համար անել քայլեր, բա ո՞նց պարզենք իրենց, չենք կարող պարզել»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ դրա համար իրենց կանխավարկածն այն է, որ իրենք սոցիալապես որոշակի ոչ այդքան պաշտպանված խավի մեջ են, ուրեմն իրենք տվյալների բազայում որևէ տեղ պետք է արտացոլված լինեն, դրանցից մեկը Փարոս համակարգն է, նրանք, ովքեր գրանցված են Փարոսում և ովքեր չորս, վեց ամիս առաջ դիմել են ընդգրկվելու համար, և նրանք, ովքեր որպես գործազուրկ են գրանցված: «Մենք այսօր պատրաստ ենք իրենց օգնելու, ինչպես մյուսներին, բայց մենք այսօր իրենց գտնելու խնդիր ունենք: Եթե ինքը հայտարարի, որ ինքն աշախատել է, ինքը չի կարող ապացուցել»,-ասաց նա: