Այսօր՝ 04 ապրիլի 2020թ., 00:00
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված օրենքները սահմանափակում են մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը․ Human Rights Watch Կանցլերն ավստրիացիներին կոչ է անում Զատկի տոնին մնալ տանը Իսպանիան վարակվածների թվով երկրորդ տեղում է՝ անցնելով Իտալիային ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ Մենք ևս հասարակության անդամ ենք. ուսանողները նախարարին խնդրում են հետաձգել քննությունները Փողերս հետ տվեք, ես գնում եմ. լարված իրավիճակ «Զվարթոց» օդանավակայանում Մարդիկ քյասիբ են, որտեղի՞ց առեւտուր անեն. Էջմիածնում խանութները բաց են, առևտուր անող չկա Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, 10 միլիոնանոց Ադրբեջանում. քաղաքագետ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է կոճապղպեղի թանկացման ընթացիկ արդյունքները ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետեւել հրապարակված կանոններին Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը չի անցկացվի նաեւ հունիսին Միգրանտների հուսահատությունը Թուրքիան օգտագործում էր քաղաքական նպատակներով. Հունաստանի արտգործնախարար Մարդկությունը պետք է պահպանի համերաշխությունը նաեւ պանդեմիայից հետո․ Հորդանանի թագաժառանգ․ ՏԱՍՍ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են գյուղմթերքների արտադրության խթանման քայլերը Բադասյանը դիմել է իրավապահներին՝ կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով Անազատության մեջ գտնվողների առողջության համար պետությունն է պատասխանատու. Ռուբեն Մելիքյան Պարետը սահմանափակել է որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է 10 անգամ ավելի շատ լինել, քան համարվում է. The Daily Mail ԵՄ-ն 100 մլրդ եվրո կծախսի կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին աշխատատեղերի պահպանման համար. The Guardian Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնյաներն իրենց աշխատավարձի 1/3 մասը փոխանցելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին Լոռեցյանը կմնա կալանավորված. պաշտպանն էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել WFP-ն նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մասշտաբային սով է կանխատեսում. DW Հազարավոր վարդագույն մեդուզաներ «գրոհել» են Ֆիլիպինների ամայացած լողափերը (լուսանկարներ, տեսանյութ) Disney ընկերությունն իր աշխատակիցներին չվճարվող արձակուրդ է ուղարկում Լոնդոնի թագավորական քոլեջի գինականները նշել են կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները Բագրատաշենի անցակետում աշխատանքներ են տարվում երկու կողմերում մեքենաների կուտակումները նվազեցնելու ուղղությամբ. ՊԵԿ Ռուս ինժեներները ԿամԱԶ-43118 բեռնատարը վերածել են «անիվների վրա տան», որը շոգեբաղնիք և կինոթատրոն ունի (տեսանյութ) Արցախում կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին ու աջակցության մեխանիզմներին նվիրված խորհրդակցություն է անցկացվել Մեր էկոնոմիկայի նախարարը չի հիշում, որ թագուհու էդ հորդորից երկրում ապստամբություն ու հեղափոխություն սկսվեց Դրամն սկսեց ամրապնդվել. դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ եվրոն էժանացել է ավելի քան 7.7 դրամով Ստեփանակերտում ամեն օր ժամը 20:00-ից դադարեցվելու է հասարակական տրանսպորտի աշխատանքը Ինչո՞ւ է Քոչարյանը տեղափոխվել ՔԿՀ, եթե դա վտանգավոր է առնվազն իր համար 9 երեխա ուզում է Իսրայելից վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում. Ծանր կացության մեջ են. Արմեն Աշոտյան Թվեր, փաստեր, մթնոլորտ Համավարակով պայմանավորված՝ Դատախազությունը կմիջնորդի վերանայել 20 կալանավորի խափանման միջոցը Ընդդեմ Covid-19-ի. ԱԺ-ն իր բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետբյուջե. այն ներառում է նաեւ պարգեւատրման ողջ ֆոնդը Հնդկաստանում նորածին երկվորյակներին կորոնավիրուսի պատվին են անվանակոչել. Hindustantime ՊԵԿ-ի կարեւոր հայտարարությունը՝ 2019-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված մեքենաների մաքսազերծման մասին Գլոբալ տաքացումը սպառնում է սոխակների կյանքին Ինչպես են այս օրերին ախտահանում Թբիլիսիի փողոցները Քաղաքաշինության կոմիտեն պետք է փակել. Սարհատ Պետրոսյան Ցավոք քաղաքական լեքսիկոնում չկան բառեր, որոնք կբնութագրեն այսօրվա իշխանության պահվածքը Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը ծաղրել է Թբիլիսիի փողոցներն ախտահանողներին, ապա հեռացրել գրառումը Իշխանությունների քննադատների ձերբակալությունները Թուրքիայում շարունակվում են Տարածքներ վարձակալող ընկերությունները պետք է սեփականատերերի հետ համաձայնության գան իրենց համար նվազագույն կորուստներով. նախարար Բոլորն սկսել են փնտրել Երեւանի քաղաքապետին. ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա, կամ բանակի քեֆը. Նաիրա Զոհրաբյան Չնայած եղած խնդիրներին, կայացել են ժողովրդավարական ընտրություններ. Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը Քաղաքապետարանը առաջնորդվում է բացառապես ՀՀ պարետատան ցուցումով. խոսնակ Երկու օր դիակներով բեռնում էին մեքենաներն ու տանում. Խաչատուրովը՝ ապրիլյան պատերազմի մասին Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՊՆ Շվեյցարացի պարաշյուտիստը կատարել է պատմության մեջ առաջին ցատկը բարձր շիթահոսքում (տեսանյութ) Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 90 մլն տարի առաջ Անտարկտիդայում տրոպիկական անտառներ են եղել Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել եղբայրը. Հուզիչ լուսանկար ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը Foreign Policy-ն` կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի փորձի «անսպասելի հաջողության» մասին Կլինեն գնային տատանումներ, պետք է հանգիստ վերաբերվել, եթե տեսնում ենք՝ ոսպը և հնդկաձավարը թանկացել են, կարող եք ընտրել մյուս փոխարինիչները. (տեսանյութ) Գազի գնի աճը էլեկտրաէներգիայի գների լուրջ բարձրացման չի հանգեցնի, սակայն կխորացնի աղքատությունը. փորձագետ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Կարճատև անձրևներ են սպասվում «Տարօրինակ է, որ Փաշինյանը ռուսական գազի գինը քննարկել է Լուկաշենկոյի և ոչ թե Պուտինի հետ». Գրիվաչ Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիան չի կարող դադարեցնել թշնամությունն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ. Business Insider ՈւԵՖԱ-ն կպարտադրի վերսկսել ազգային առաջնությունները Թերագնահատվող ճգնաժամ Փաշինյանը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին Ամերիկյան գիտնականները առողջությունը պահպանելու համար խորհուրդ են տալիս հաճախ պպզել Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են, առանց փաստական որեւէ հիմքի. տեղեկատվական շտաբ Բելառուսի երիտասարդական և պատանեկան ֆուտբոլային մրցաշարերը դադարեցվեցին Թրամփը կորոնավիրուսի պատճառով 1 մլրդ դոլար է կորցրել․ Forbes Ինչու ՞ են հնդկաձավարն ու ոսպը թանկացել. պարզաբանում է նախարարը Պրեմյեր լիգան որոշում է ընդունել ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատելու վերաբերյալ Դիմակներն առողջ մարդկանց չեն պաշտպանում վարակից. ԱՀԿ Օրվա խորհուրդը Հիմա հասկանում եք թե ո՞նց Նիկոլը դարձավ վարչապետ «Կարևոր է օգնել քաղաքացիներին պահպանել իրենց աշխատանքն ու լուծել նրանց ֆինանսական խնդիրները». Վրաստանի փոխվարչապետ Շենչժեն քաղաքում արգելել են շներ եւ կատուներ ուտելը Քիմ Քարդաշյանը երազում է Երեւանում Քանյեի համերգի մասին (Տեսանյութ) ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում արգելափակել են Ռուսաստանի` կորոնավիրուսի ֆոնին պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևը
Հարցում

Քաղաքացիները պետք է վճարեն Varks.am-ից վերցված վարկերի գումարները․ «Իմ քայլի» պատգամավոր

 

Կենտրոնական բանկի կողմից Varks.am կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը նշանակում է, որ ընկերությունը վարկավորում չի կարող իրականացնել, այսինքն՝ լիցենզիայով պայմանավորված գործառնությունը, բայց որպես իրավաբանական անձ՝ կազմակերպությունը դեռ կա և ունի պարտավորություններ ու իրավունքներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը։

«Ընկերությունը վարկավորում չի կարող իրականացնել, բայց տրված վարկերի գումարները պետք է հավաքագրեն՝ պարտավորությունները կատարելու համար։ Երկու կողմ կա՝ քաղաքացիներ, որոնք վարկ են վերցրել, և իրավաբանական անձեր՝ բանկեր, որոնցից ինքն էլ է միջոցներ ներգրավել։ Այսինքն՝ ներգրավել է և տվել է քաղաքացիներին։ Ընկերությունը պետք է գումարները շուկայից հավաքի և լիցենզիան ուժը կորցնելուց հետո էլ իր պարտավորությունները կատարի, որպեսզի համակարգի համար խնդիրներ չառաջանան հետագայում»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ եթե Varks.am-ից վարկ վերցրած քաղաքացիները վճարումներ չկատարեն, ընկերությունը՝ որպես իրավաբանական անձ, իր պայմանագրերի ուժով այդ գումարները կարող է հավաքագրել․ «Ուղղակի հետագա ընթացքին է վերաբերում լիցենզավորումն ուժը ճանաչած կորցնելը, ընկերությունը հետագայում վարկավորում չի կարող իրականացնել, բայց նախկին պայմանագրերով ստացվելիք գումարները պետք է հավաքագրի»,- ասաց Եղիշե Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անվճարունակության հարց կա։


«Տեղյակ չեմ սնանկության կամ անվճարունակության խնդիրներ կան, թե ոչ։ Եթե ընկերությունը սնանկության չափանիշներին համապատասխան լինի, լուծարային կառավարիչ կնշանակվի։ Եթե վարկային կազմակերպությունը գնա լուծարման, այդ ժամանակ լուծարային կառավարիչ է նշանակվում, որը իրականացնում այդ ընթացքի կառավարումը։ Բայց կրկնում եմ՝ այս դեպքում հնարավոր է՝ լուծարային կառավարչի խնդիր չլինի, որովետհև սովորաբար այն դեպքում է նշանակվում, երբ վարկային կազմակերպությունը կամ բանկը սնանկ է»,- ասաց նա։

website by Sargssyan