ՆԱՍԱ-ն չի աշխատում կորոնավիրուսի պատճառով
NASA- ն դադարեցրել է SLS (Space Launch System) հրթիռի եւ Օրիոն տիեզերանավերի կառուցումը, որոնց օգնությամբ պետք է իրականացվեին թռիչքներ դեպի Լուսին եւ Մարս: Գերատեսչության ղեկավար Ջիմ Բրայդենշտայնը ասել է, թե աշխատանքների դադարեցման պատճառը կորոնավիրուսն է:
SLS հրթիռը հավաքվում է Լուիզիանայում գտնվող ՆԱՍԱ-ի ձեռնարկության արտադրամասում, «Օրիոն» տիեզերանավը մշակվում է հարեւան Միսիսիպիում, որտեղ գտնվում է Ջոն Սթենիսի անվան տիեզերական կենտրոնը:
Այսպիսով ՆԱՍԱ-ն եւս միացավ «Կորոնավիրուս» գործողությանը:
Հիշեցնենք, որ Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում եւ երկիրը շարունակում է ապրել բնականոն կյանքով:
Top-News.am