Այսօր՝ 23 հոկտեմբերի 2020թ., 00:00
«Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ ԵԼ․ «Ռոմայի» կամային հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները Փաշինյանը կողմ է Արցախ խաղաղախահներ մտցնելուն Պուտին. «Եթե բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա դա դեռ չի նշանակում, թե պետք է սկսել կրակել» Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով Ջեյմս Ուորլիք. ԼՂ հարցով բանակցությունները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, այլապես այն կընդլայնվի Ղարաբաղյան հակամարտության առանցքային կետերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները «Արցախցի կանայք կարող են իրենց օրինակով ցանկացած տղամարդու խիզախության դաս տալ». ռուս զինթղթակից Պեգովը՝ ԼՂ հակամարտության մասին (տեսանյութ) Ընթանում են օջախային մարտեր Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը Ռուսական Պետդումայում չեն բացառել Ղարաբաղում դեսանտային օպերացիայի անցկացման հնարավորությունը Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված ցանկացած հանդիպում ողջունում ենք․ Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել Ինչո՞ւ հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն է սրանում նախկինների մեղքը և «դուխով ու հպարտներինը». Ս. Սրապիոնյան Ինչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ Եսայան Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի Առաջնահերթ նպատակը վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումն է Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ. Դանիելյան France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել «Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով գերմանական BILD-ի հետ հարցազրույցից Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ Արցախի հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Մոսկվայում հանդիպելու ցանկությունը ՌԴ-ն պատերազմի առաջին օրից սկսած արել եւ անում է շատ բաներ, որի մասին կարող է դուք չգիտեք. Մարուքյան Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում. Պարգև Սրբազանի կոչը Ի՞նչ է հարկավոր Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հաստատման առաջին քայլի համար. WP Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է Մոսկվա մեկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել «Կանադա, խոսիր». Տորոնտոյում հայերի ազդեցիկ լուռ ակցիան. պարաններին երեխաների ու կանանց արյունոտ շորեր են Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Բելգիայի ավելի քան 30 գործիչներ կոչ են արել Բրյուսելին եւ Եվրոպային դատապարտել Արցախի վրա հարձակումը Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի միջազգային ճանաչմանը. ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքի Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Քերի Քավանո ԱԺ արտահերթ նիստ կգումարվի ՔՊ վարչության անդամները Կառավարությունում են․ նրանք հանդիպում են վարչապետի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. 168.am «Ես նման տեղեկություն չունեմ». Մանե Գևորգյանը՝ Արցախի նախկին երկու նախագահների՝ այս պահին Կառավարության շենքում գտնվելու մասին Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը
Հարցում

Գրականությունը գտել է ճանապարհ ավելի հասանելի ու տեսանելի դառնալու համար

 Երեկոյան հանգստի ժամին, աշխատանքի ճանապարհին կամ ընդմիջմանը ֆեյսբուք մուտք գործելիս կարելի է միանգամից հաղորդակից դառնալ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»։
Այս ամենը սկսվել է 6 տարի առաջ գրականագետ, այվազյանագետ, լրագրող Անի Փաշայանի ջանքերով, որը ստեղծել է ֆեյսբուքյան գրականության խումբ։
Ի սկզբանե էլ խմբի նպատակը եղել է այն, որ նոր ու չճանաչված գրողների համար հարթակ ստեղծվի, որտեղ վերջիններս կկարողանան տեղադրել իրենց գործերն ու հանձնել դրանք հանրության դատին։

Բացի այդ՝ «Գրականություն»-ն առաջին խումբն է, որտեղ նշանավորվել և արժևորվել է ժամանակակից գրողը։ Անի Փաշայանը յուրաքանչյուր գրողին անհատական մոտեցում է ցուցաբերել և ծննդյան առթիվ հատուկ գրառում կատարել խմբում, ինչին ի պատասխան՝ գրողները միշտ զարմացել են: «Ես ջերմ խոսքերով շնորհավորում էի, կիսվում իրենց ստեղծագործություններով, գրում էի իրենց մասին և այդ կերպ արժևորում արդի գրողներին»,-ասում է Փաշայանը։

Խմբի հիմնադիրը 2014 թվականից «Գրականություն»-ը ֆեյսբուքյան փակ խումբ է հայտարարել: Ասում է՝ «Խմբին գրչակներ պետք չէին, և ինչպես այգին է պետք լինում մաքրել, այդպես էլ ինքն է սկսել մաքրել իր խումբը»։

Սակայն ընթերցողների ու գրական մի շարք գործիչների կողմից սկսվում են «բողոքները»:
«Անի, էս ինչի՞ է խումբը փակ, բոլորը ուզում են կարդալ։ Հլը մի հատ բա՛ց արա»,- ասել է նաև Պատրիկ Արտեմին, որից հետո էլ խումբը հայտարարվել է որպես բաց, հասանելի բոլորին: Նոր գործելաոճը է սկսել «աշխատել»։

Անի Փաշայանը նշում է, որ մինչ այդ խմբում նյութերը շատ էին «լցվում», անսահման շատ, ու ընթերցողն էլ չէր հասցնում ընկալել այդ ամբողջը, և ինքն այս խնդիրը լուծել է «այգին մաքրելով»: Այս առիթով Անին ասել է.

«Ոնց որ սոված, ագահ մարդը հանկարծ տեսնի հացի մի մեծ պաշար ի՞նչ կանի էդ հացի մեծ ամանի հետ։ Ինձ թվում էր՝ ես հայտնվել եմ մի տեղ, որտեղ պիտի լցնեմ ամեն ինչ, բայց հետո հասկացա, որ շատ է, և մարդիկ դեռ պատրաստ չեն»։

Ասում է, որ հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ մարդկանց պետք է աստիճանաբար ծանոթացնել Սլավիկ Չիլոյանի, Խաչիկ Մանուկյանի, Ավագ Եփրեմյանի, Էդուարդ Հարենցի, Սոնա Վանի, Արտակ Համբարձումյանի, Ռոմիկ Սարդարյանի, Հովհաննես Գրիգորյանի, Մանասեի, Հենրիկ Էդոյանի, Հուսիկ Արայի, Ներսես Աթաբեկյանի, Էդվարդ Միլիտոնյանի,Ղուկաս Սիրունյանի, Նոնա Պողոսյանի, Բենիկ Ստեփանյանի, Նարինե Ավագյանի, Արևշատ Ավագյանի, Ալիս Հովհաննիսյանի, Գուրգեն Խանջյանի, Անուշ Ասլիբեկյանի, Դիանա Համբարձումյանի, Արամ Պաչյանի, մյուս բոլոր-բոլոր ժամանակակիցների հետ: Հենց այդպես էլ արել է՝ 2014 թվականի փետրվարի 17-ից է սկսել, և խմբի աշխատանքներն իրականցնում են տաղանդավոր մարդիկ, որոնք օգնում են խմբի կայացմանն ու տարածմանը: Շատերն են ճանաչված դարձել հենց այստեղ։ Մարգարիտա Վարդանյանի էսսեներն այնքան են սիրվել, որ ընթերցողները խնդրել են խմբում ավելի շատ տեղադրումներներ անել... Պիտի խոստովանենք, որ մեր այս ժամանակաշրջանը կարծես անհայտ ժամանակով գրականությանը չէ, ավաղ... Եվ խմբի ծնունդը պայմանավորված է հենց սրանով:

Գրեթե ամեն օր հայ և համաշխարհային գեղանկարչական աշխատանքեր է ներկայացնում Կորյուն Շեկոյանը, դասական երաժշտության մի ամբողջ շարք՝ Վահան Մուրադյանը, գրական հաղորդումներով՝ Բենիկ Ստեփանյանը: Խմբի թարգմանական բաժինը այսուհետև կներկայացնի Աղավնի Գրիգորյանը: Իսկապես, խմբում կյանքը հետաքրքիր է...

Որպես նորարարություն՝ Անի Փաշայանը ստեղծել է նաև «Ընթերցողը» շարքը, որտեղ անդրադարձել է հենց ընթերցողին։ Ներկայացրել, թե ինչպիսին է տեսնում ընթերցողին, որը պատրաստ է կարդալ ժամանակակից գրականություն։ Ինչ է ընթերցողի համար գրադարանը և ինչպիսին է պատկերացնում գրադարանի դերը։ Գրականագետը գրել է նաև գրաքննադատական ստատուսներ և զարմանում է, երբ իրեն հարցնում են՝ կա՞ գրաքննադատություն,- «Ես գրում էի և գրում եմ այն մասին, թե որն է վատ գործը, ի՛նչ է նշանակում ժամանակակից, լավ բանաստեղծություն, ով է գրաքննադատը, գրականագետը, ի՛նչ խնդիրներ ունենք այսօր, իսկ իրենք ինձ նույն հարցն էին տալիս»,- ասում է Փաշայանը։ Այստեղ նա ներկայացնում է նաև «Վեմ« ռադիոկայանի իր «Գրական ընտրանի» հեղինակային հաղորդաշարը:

«Գրականության մասին պետք է հոգանք»

Գրականագետին հաճախ են հարցնում, թե արածն ի՞նչ է, ասում է՝ մենք լուսավորում ենք մութ անկյունները, ապա հիշում Ազատ Գասպարյանի հետ իր համատեղ հաղորդումը, երբ դերասանն ասել է՝ «Պիտի լույս պահել լավ բաների վրա, այսինքն՝պետք է լուսատու դառնալ և ցույց տալ այդպիսի՛ անկյունները»։ Խումբն այսօր հենց այդ էլ անում է, լույս է սփռում գրականության մութ անկյունների վրա։

Խմբի կայացման հարցում ի սկզբանե Անիին օգնության են եկել Հայաստանում չբնակվող գործիչներ նույնպես, որոնք խումբը մինչև այսօր կառավարում են դրսից։ Նրանցից են՝ գրող, հասարակական գործիչ Կարո Արմենյանը, Լուսինե Մյուլերը` գրականագետ, բանասեր Հարութ Գուլուզյանը։

Խմբին օգնել և օգնում են նաև արվեստի տարբեր բնագավառի մի շարք մարդիկ, ովքեր իրենց լուման մինչև այսօր դնում են խմբի զարգացման համար։ Այստեղ կարելի է գտնել երաժշտության, գեղանկարչության, լուսանկարչության, թատրոնի, կինոգիտության և այլնի մասին մեծ տեղեկատվություն, օրինակներ, որը հենց վերոնշյալ լուսավորության մասին է վկայում։

Վահան Արծրունին, ում երաժշտությունը և կատարումները հաճախ են երևում խմբում, ոչ միայն, ցավով նշում է, որ այսօր հատկապես գրականության տիրույթում շատ չարություն կա, որն արմատացած է, և դաշտն էլ ամբողջությամբ պառակտված է, իրենք խմբի միջոցով ցանկանում են դրա դեմն առնել։

«Մեզանում, կարծես, մոդայիկ է դարձել տգեղ բաների մասին գրելը։ Գրել ա-երով, անպայման գրել փողոցի ժարգոնով, փչացնել մեր հայերենը։ Հասկանում եմ, որ գրողը պիտի ընդգրկի ամբողջ կյանքի էությունը, դրա մասին չեմ խոսում, այլ այն, որ կարդալուց հետո էլ մի տեսակ քեզ աղտոտված ես զգում, իսկ հետո մի երկու շաբաթ էլ պետք է, որ էդ աղտը վրայիցդ մաքրես ու մոռանաս»:

Փորձելով հասկանալ նման ոճ կիրառող գրողներին, Արծրունին նշում է, որ ստացել է պատասխան՝ ժամանակակիցը դա է, ապա կարծել է, որ ինքը ժամանակից հետ է մնացել։ Սակայն երբ միջազգային փառատոների ժամանակ լսել է այլ երկրների ժամանակակից գրողների, հասկացել է՝ ամեն դեպքում «կեղտոտ ջրափոսում ենք»։

«Եվրոպայում մենք չլսեցինք էդ աղտի, էդ արհավիրքների, ինքնասպանությունների, բռնաբարությունների, այն ամեն աղտեղությունների մասին, որոնք այսօր մեզ ստիպում և հավատացնում են, որ դա ժամանակակից գրականություն է, իսկ մենք ժամանակավրեպ ենք։ Ուրեմն Եվրոպան չի հասկանում՝ ժամանակակից չէ»,-ասում է խմբի թատրոնի բաժինը ներկայացնող, գրող, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը՝ ավելացնելով, որ հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ գրականության իրենց խումբը ճիշտ ուղղությամբ է աշխատում։

Արդեն 6 տարի գործող այս խումբը աշխատում է՝ պահելով մի շարք արժեքներ։ Դրանցից են օրինակ ուրիշների գործերը չյուրացնելը, հարթակների ստեղծումը, որտեղ թև՛ գրողը, թև՛ գրաքննադատը, և թե՛ ընթերցողը կգտնվեն առողջ մթնոլորտում։

Անի Փաշայանը գրական համագործակցության մեջ է Վարդգես Դավթյանի հետ։ Վերջինիս հետ զրուցում են գրականագիտության հարցերի շուրջ և հատկապես գրականության մեջ հոգեբական աշխարհի բացահայտումների։ Զրույցները տեղ են գտնում «Ազգ» օրաթերթում, ներկայացվում խմբում։

Այս տարի խմբի 6-ամյակը նշվեց մարտի 1-ին, ահա այս մտորումներով էին կիսվում միմյանց հետ խմբի վաղեմի անդամներ, գրականագետներն ու անվանի գործիչները։ Այստեղ նոր գաղափարներով ու նոր առաջարկներով ու ինչպես միշտ միհամուռ ջանքերով որոշվեց խումբը զարգացնել ու առավել հասանելի դարձնել ընթերցողին՝ խմբի հիմնական թիրախին։

Խմբի հիմնադիիր Անի Փաշայանն էլ խոսեց իր երազանքի մասին և հույս հայտնեց, որ այն կիրականանա։ Այն է՝ վիպական թատրոնի ստեղծում, որի համար արդեն ծրագիր ունի և Հայ-ռուսական համալսարանի իր ուսանողներից էլ որոշել է սկսել ու բոլորին հասանելի դարձնել։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan