Իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ այն տեսքը չունեն, ինչ տեսնում են հայելու մեջ
Մարդիկ չեն կարող օբյեկտիվորեն գնահատել իրենց արտաքին տեսքը. դրան խանգարում է հոգեբանական առանձնահատկությունների մի ամբողջ շարք: Հայելին ստում է, պնդում են Բարսելոնայի համալսարանի (Իսպանիա) հետազոտողները, ովքեր հետաքրքիր փորձարկում են անցկացրել թեմայի վերաբերյալ, փոխանցում է Planet-Today- ը:
Շատ մարդիկ չափազանց բծախնդիր վերաբերմունք ունեն սեփական արտաքինի նկատմամբ: Ընդ որում, այդ նույն մարդիկ սովորաբար բավականին բարեհաճ կերպով են գնահատում այլ մարդկանց արտաքին տեսքը` նրանց ավելի գեղեցիկ համարելով:
Իսպանացի գիտնականները փորձարարական ուսումնասիրություն են անցկացրել կամավորների` տասնմեկ տղամարդու եւ տասներկու կնոջ, մասնակցությամբ: Բոլոր մասնակիցներին առաջարկվել է լրացնել հարցաթերթերը, որոնցում անհրաժեշտ էր պատասխանել իրենց արտաքին տեսքի տարբեր մանրամասների վերաբերյալ հարցերին: Այնուհետեւ գիտնականները կամավորների համար «ավատարներ» են ստեղծել եւ ներբեռնել դրանք վիրտուալ իրականության մեջ: «Նախագծի յուրաքանչյուր մասնակից երեքական ավատար էր ստացել. առաջինը մենք ստեղծել էինք կամավորների կողմից լրացված հարցաթերթերի հիման վրա, երկրորդը իդեալական մարմնի տարբերակ էր, իսկ երրորդն ամենաշատն էր համապատասխանում մասնակիցների իրական տեսքին: Մասնակիցներին տեղափոխելով վիրտուալ իրականություն` մենք նրանց հնարավորություն տվեցինք ուսումնասիրել ավատարները դրսից եւ ներսից: Ինչպես եւ սպասվում էր, մարդիկ ավատարներն ավելի գեղեցիկ էին համարում, երբ նայում էին դրանց կողքից, այլ ոչ թե առաջին դեմքից»,- նշում են նախագծի հեղինակները` հավելելով, որ կողքից սեփական տեսքն ուսումնասիրելուց հետո մարդիկ ավելի լավ են սկսել այն ընկալել: