20 հոգի մահացել է կեղծված սպիրտ խմելու պատճառով
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացնում կեղծված սպիրտի հետեւանքով արդեն 20 զոհերի հետ կապված մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները այցելել են ալկոհոլային թւոնավորմմաբ հիվանդանոց տեղափոխվածներին եւ հարցաքննության ժամանակ պարզել, որ նրանք բոլորը խմել են 96 տոկոսանոց սպիրտ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Ոմանք նշել են, որ նաեւ մարմնին են քսել խմելուց առաջ։
Ոստիկանները պարզել են, որ 34 թունավորվածների մեծ մասը թուրքմեններ են, ովքեր ապրում են Ստամբուլի Բայազետ թաղամասում եւ գնել են կեղծված սպիրտ, ինչն էլ հանդիսացել է թունավորման եւ 20 մահի պատճառ։
Դեպքի հետ կապված ձերբակալվել են թուրքմեններին սպիրտ վաճառած 11 անձ։