Անաստասիա Վոլոչկովան ամբողջությամբ մերկացել է եւ հետեւորդներին ցույց տվել իր պաշտպանությունը կորոնավիրուսից
Այս թեմայով
- Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել
- Անաստասիա Վոլոչկովան սկանդալ է բարձրացրել կարանտինի ընթացքում փակ վանքում
- «Շպագատ» ձիու վրա․ Անաստասիա Վոլոչկովան իր հայտնի «շպագատի» հերթական լուսանկարն է հրապարակել (լուսանկար)
- «Նա 17 փեսացու կունենա մեկ շաբաթում». Կուշանաշվիլին գաղտնազերծել է Վոլոկովայի առեղծվածային սիրելիի հետ կապված պատմությունը
Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում հերթական լուսանկարն է hրապարակել, որն արվել է ջրում։ 44-ամյա պարուհին սառը ջրում պատկերված է մերկ, իսկ մարմինը ծածխկել է սառույցի կտորներով։
Պարուհին նշել է, որ այդ պրոցեդուրաները շատ փորձանքներից պաշտպանության հրաշալի միջոց են։
«Մի փոքր ցուրտ է։ Իմ ավազանում սառույցը բնական կերպով է սառում։ Հատկապես, երբ ցուրտ է։ Իսկ առհասարակ սառցե ավազանը հրաշալի պաշտպանություն է ոչ միայն կորոնավիրուսներից, այլեւ շատ մարդկանց խելացնորությունից եւ խենթությունից եւ ցանկացած բացասականից»,- գրել է Անաստասիա Վոլոչկովան։
Ի դեպ, բալետի արտիստն առաջին անգամ չէ անջատում իր հրապարակումները մեկնաբանելու հնարավորությունը։