Եւ այդ մեկ մարդը դու ես...
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՀՀ վարչապետը արձակուրդ է վերցնում եւ մարդկանց իրար գլխի հավաքում, որ ճառեր ասի: Մարդկանց մի կերպ բերում են հավաքատեղի: Հավաքվում է մի քանի հարյուր մարդ իրար գլխի: Իսկ աշխարհում կորոնավիրուսի համավարակ է:
Ժողովուրդը հավաքվում է լսելու, թե լավ ինչո՞ւ համար են օրենքի ամենակոպիտ խախտումներով հանրաքվե նշանակել: Հավաքվում է եւ լսում է լուտանքներ, ատելության խոսք նրանց հասցեին, ովքեր համարձակվում են քննադատել Փաշինյանին, ովքեր համարձակվել են լինել նախկին իշխանության անդամ:
Հետո հանկարծ նույն վարչապետը անդադար կրկնում է՝ եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես... այսպես անդադար: Այս ամենի ականատես ժողովուրդը սարսափահար, տխուր մտքերով, խիստ տագնապած գնում է տուն, իսկ դրսում կորոնավիրուսի համավարակ է:
Եւ այս ամենը ավարտվում է նրանով, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ժողովրդին իրար գլխի հավաքողը, արձակուրդ վերցնողը, նախարարներին իր ետեւից քարշ տվողը կառավարության նիստ է անում եւ խոսում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին:
Սա է մեր իրականությունը: Եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես...
Վարդան Մխիթարյան
Top-News.am