Կորոնավիրուսի համաճարակը Եվրոպայում դեռ նոր է սկսվում. Մակրոն
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Կորոնավիրուսի համաճարակը նոր է սկսվում, մարդկանց առողջությունը բացարձակ առաջնահերթություն է, այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հինգշաբթի օրը ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում: Փոխանցում է РИА Новости-ն:
«Այս համաճարակը մեզ համար սկզբնական փուլում է, այն Եվրոպայում նոր է զարգանում և ավելի ինտենսիվ դառնում: Ես խնդրում եմ մեծահասակներին, խրոնիկ հիվանդություններ ունեցողներին և հաշմանդամություն ունեցող մարդկանց մնալ տանը: Իհարկե, նրանք կարող են փողոց դուրս գալ, գնումներ կատարել, սակայն պետք է սահմանափակեն շփումների քանակը»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահն իր հայրենակիցներին խնդրել է նաև սահմանափակել իրենց տեղաշարժը: Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 2876 մարդ, որից 61-ը մահացել է: