«Արսենալ»-ի գլխավոր մարզչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. ամբողջ թիմը կմեկուսացվի
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի ախտորոշման պատասխանը դրական է եկել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ միանգամից փակվել է «զինագործների» մարզչական կենտրոնը, որը գտնվում է Քյոլնում: Բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել Արտետայի հետ, կմեկուսացվեն:
Սպասվում է, որ կարանտինի մեջ կգտնվի ողջ թիմը: Մյուսները, որոնք այս ընթացքում շփում չեն ունեցել գլխավոր մարզչի հետ, կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով: Հաղորդագրությունում նաև ասվում է, որ մարզչի ապաքինման հարցն ակումբի համար գլխավոր նպատակ է: