Թուրքիան կարող է Արցախում Ադրբեջանի ձեռքով Ռուսաստանի դեմ սադրանքի դիմել. քաղաքագետ
Հայ հասարակության մեջ միֆ գոյություն ունի, որ Թուրքիային թույլ չեն տա հարձակում գործել Հայաստանի վրա: Այս մասին ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Դա խորը արմատացած միֆ է, այդ պատճառով հասարակություն հանգիստ ապրում է, եւ Թուրքիան վտանգավոր է թվում միայն հեքիաթներում»,- նկատեց նա: Նա մանրամասն ներկայացրեց տարածաշրջանում Թուրքիայի ձգտումները:
«Թույլ օղակ է Արցախը, որը կապ չունի Ռուսաստանի հետ: Այստեղ Թուրքիան կարող է գոտկատեղից ներքեւ հարվածել Ռուսաստանին՝ Ադրբեջանի ձեռքով: Էրդողանն իշխանությունը պահելու համար կարող է նման սադրանքի դիմել: Դրան կարելի է հավելել կորոնավիրուսն ու նավթի գների անկումը: Ադրբեջանը կարող է այնպիսի վիճակում հայտնվել, ինչպես 2016 թվականին էր: Այդ ժամանակ եւս նավթի հետ կապված ճգնաժամ կար: Ալիեւին մնում էր միայն փոխհատուցել այդ ամենը փոքր պատերազմով: Այդ ժամանակ լարված էին ռուս-թուրքական հարաբերությունները: Սակայն Հայաստանում եւ Արցախում հարցեր է առաջացնում այդ ամենի հանդեպ հասարակության վերաբերմունքը»,- նշեց քաղաքագետը: