Վերջին տասնամյակը մարդկության պատմության մեջ ամենաշոգն էր
Անցած տարին երկրորդ ամենատաք տարին էր հետազոտությունների պատմության մեջ, վերջին տասնամյակը՝ մարդկության պատմության մեջ ամենաշոգը, իսկ 2020 թվականի հունվարը 1850 թվականից ի վեր ամենատաք հունվարը: Այս մասին հայտարարել է Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպության գլխավոր քարտուղար Փեթերի Թաալասը, հաղորդում է AP-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը նշել է, որ « ջերմոցային գազերի կոնցենտրացիան գտնվում է ամենաբարձր մակարդակում վերջին 3 մլն տարում, երբ Երկրի ջերմաստիճանը 3 աստիճանով բարձր է, իսկ ծովի մակարդակը՝ գրեթե 15 մետրով բարձր»:
Թաալասն ասել է, որ օվկիանոսների տաքացումը հանգեցրել է անսովոր տրոպիկական փոթորիկների, որոնք ամենաուժգինն էին վերջին 100 տարում:
Նա նաեւ նշել է անտառային հրդեհները, որոնք մեծ քանակությամբ արտանետումներ են առաջացրել Արկտիկայում եւ Ավստրալիայում:
Գուտերիշն, իր հերթին, ասել է, որ չի կարելի ժամանակ կորցնել, եթե «ցանկանում ենք կանխել կլիմատիկ աղետը»: «Խոշորագույն էմիտետները պետք է իրենց վրա պարտավորություն վերցնեն, այլապես մեր ջանքերն անապարդյուն կլինեն»,- ասել է նա: Նրա խոսքով՝ 20 խոշորագույն տնտեսական գերտերությունների մասնաբաժին է ընկնում համաշխարհային արտանետումների 80%-ը: