Արդար ընտրություններից խոսում է մի անձ, որը երկրի ողջ վարչական ռեսուրսները մոբիլիզացրել է Այո-ի համար. Արգիշտի Կիվիրյան
Ազատ եւ արդար ընտրություններից խոսում է մի անձ, որը երկրի ողջ վարչական ռեսուրսները մոբիլիզացրել է իր Այո-ն անցկացնելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ազատ եւ արդար ընտրություններից խոսում է մի անձ, որը երկրի ողջ վարչական ռեսուրսները մոբիլիզացրել է իր Այո-ն անցկացնելու համար, ընդհանրապես արդարությունից խոսում է մի անձ, որը երկրի ողջ իրավապահ համակարգը մոբիլիզացրել է իր քաղաքական ու անձնական հակառակորդներին ճնշելու համար, չխորշելով անգամ նրանց ընտանիքի անդամներիի եւ բարեկամների վրա գործ սարքելու մեթոդիկայից...»։