Իրավիճակը լուրջ է, իսկ նախարարը՝ անլուրջ․ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից հետո գրառում է արել։
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քաղաքացու ախտորոշման թեստի արդյունքները դրական են եղել:
«Կորոնավիրուսի համաճարակից ժողովրդին պաշտպանելու համար ցանկացած միջոց պետք է ձեռնարկվի։ Այդ համաճարակը տնտեսությանն էլ հարվածելու։
Էկոնոմիկայի նախարարը ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ որևէ հայտարարություն չարեց։ Իրավիճակը լուրջ է, իսկ նախարարը՝ անլուրջ»,- նշել է հայ պատգամավորը։
Փայլանը նշել է նաև, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Թուրքիայում գործազրկությունը, որը այժմ բավական բարձ մակարդակի վրա է, ավելի է աճելու։