Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սկսում են ախտահանել եկեղեցիները
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Վրաստանում եկեղեցիները կախտահանվեն կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով։ РИА Новости–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման հարցով կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Վերջինիս խոսքով՝ նման խնդրանքով նրան դիմել են պատրիարքարանի ներկայացուցիչները, որից հետո նա համապատասխան հանձնարարություն է տվել հիվանդությունների վերահսկման հարցով կենտրոնի շրջակա միջավայրի վարչությանը։
Վրաստանում վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակման 15 դեպք է գրանցվել։
Ախտահանման աշխատանքները Վրաստանում անցկացվում են տարբեր պետական հաստատություններում, այդ թվում՝ օրենսդրական մարմնի և կառավարության շենքերում։ Դպրոցներում ու մանկապարտեզներում, որոնք փակ են մինչև մարտի 16-ը, ինտենսիվ ռեժիմով ախտահանիչ միջոցառումներ են իրականացվում։
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից ողջ աշխարհում 4012 մարդ է մահացել։ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3136-ի։