«Թու-թու-թու». Նիկոլ Փաշինյանը Քաջարանում խոսեց կորոնավիրուսի մասին (տեսանյութ)
Քաջարանում այսօր՝ մարտի 10-ին, «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնովիրուսի թեմային՝ նշելով, որ իրենց առայժմ հաջողվում է խուսափել վարակի տարածումից: «Թու-թու-թու»,-ասաց նա՝ կոչ անելով հետեւել առողջապահության նախարարության ցուցումներին:
«Օրվա մեջ ինչքան կարագ հաճախ լվացվեք, որովհետեւ ձեռքի միջոցով կարող է տարածվել: Ես հիմա այնքան հաճախ եմ ալկոգելով մաքրում ձեռքերս, որ կողքից կարող է տարօրինակ թվալ»,-ասաց վարչապետը: