Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ադրբեջանում մարտի 9-ին երեկոյան հաղորդվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպքի մասին, հայտնում է Turan-ը:
Վարակվածները 1966 եւ 1978 թվականներին ծնված Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք վերադարձել են Իրանից:
Պացիենտները գտնվում են հիվանդանոցում եւ պահվում են հատուկ ռեժիմի տակ: Նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Այդպիսով, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի:
Վարակվածներից մեկի՝ 1938 թվականին ծնված քաղաքացու վիճակը մնում է կայուն ծանր:
Մարտի 6-ին հաղորդվել է, որ Ադրբեջանում կարանտինի մեջ է գտնվում մոտ 500 մարդ: