Քաղաքական խարդախություններ են սկսվել Արցախում. Վիտալի Բալասանյան
Քաղաքական խարդախություններ են սկսվել Արցախում։ Այս մասին ասել է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Ներքին և Վերին Սղնախ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Տեսնում եք՝ ինչ է կատարվում։ Երեկ հանդիպել եմ նախագահին։ Խնդրել՝ նորից կանչել մարդկանց, ասել, որ այդ փող բաժանելը, վարչական լծակները բանեցնելն անթույլատրելի են։ Պարբերաբար իմ շտաբում հանդիպում եմ նաեւ մյուս թեկնածուների հետ։ Ասում եմ՝ նրանք, ովքեր երկիրը տանում եւ հասցնում են նման վիճակի, պատասխան են տալու։ Իմ երկրի եւ ժողովրդի դեմ որեւէ ոտնձգություն թույլ չեմ տալու»,- ընդգծեց Վ. Բալասանյանը։